Ադրբեջանն Ուկրաինայից 50 միավոր РК-2С/ОФ հակատանկային հրթիռ է գնել. ուկրաինացի բլոգեր
Հունվարի 13-ին ուկրաինացի բլոգեր diana-mihailova-ն հայտնել է, որ Ուկրաինան 2017 թ. Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությանը (ՊՍԾ) վաճառել է 50 միավոր РК-2С և РК-2ОФ տեսակի կառավարվող հակատանկային հրթիռ:
Նույն բլոգերը նաև հրապարակել է փաստաղթի պատճեն (Screenshot)` նշելով, որ այն վերցրել է Ուկրաինայի մաքսային ծառայությունից:
Ըստ այս տեղեկության՝ 2017 թ. ապրիլին Ադրբեջանի ՊՍԾ-ն Ուկրաինայի «Ուկրսպեցէքսպորտ» պետական ընկերության միջոցով նույնպես ուկրաինական պետական «Լուչ» կոնստրուկտորական բյուրոյից գնել է «ցամաքային շարժվող և անշարժ թիրախներից խոցման» համար նախատեսված РК-2С և РК-2ОФ հակատանկային կառավարվող հրթիռներ (25-ական միավոր)՝ յուրաքանչյուրի համար վճարելով 48 հազար դոլար:
Նշենք, որ այս հրթիռներն արտադրվել են նույնպես ուկրաինական «ՍԿԻՖ» հակատանկային հրթիռային համալիրների համար:
Հրթիռների մարտավարատեխնիկական բնութագրերը՝ ըստ արտադրող ընկերության.
Հավելենք, որ 20111 թ. Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը հայտնել էր, որ իրենք ուկրաինական «Լուչ» կոնստրուկտորական բյուրոյի հետ բանակցում են իրենց մոտ «Սկիֆ» և «Բարյեր» հակատանկային հրթիռային համալիրների արտադրությունը տեղայնացնելու շուրջ: Հետագայում սրա վերաբերյալ այլ տեղեկություններ չեն տարածվել:
Ադրբեջանն Ուկրաինայից 50 միավոր РК-2С/ОФ հակատանկային հրթիռ է գնել. ուկրաինացի բլոգեր
Հունվարի 13-ին ուկրաինացի բլոգեր diana-mihailova-ն հայտնել է, որ Ուկրաինան 2017 թ. Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությանը (ՊՍԾ) վաճառել է 50 միավոր РК-2С և РК-2ОФ տեսակի կառավարվող հակատանկային հրթիռ:
Նույն բլոգերը նաև հրապարակել է փաստաղթի պատճեն (Screenshot)` նշելով, որ այն վերցրել է Ուկրաինայի մաքսային ծառայությունից:
Ըստ այս տեղեկության՝ 2017 թ. ապրիլին Ադրբեջանի ՊՍԾ-ն Ուկրաինայի «Ուկրսպեցէքսպորտ» պետական ընկերության միջոցով նույնպես ուկրաինական պետական «Լուչ» կոնստրուկտորական բյուրոյից գնել է «ցամաքային շարժվող և անշարժ թիրախներից խոցման» համար նախատեսված РК-2С և РК-2ОФ հակատանկային կառավարվող հրթիռներ (25-ական միավոր)՝ յուրաքանչյուրի համար վճարելով 48 հազար դոլար:
Հրթիռների մարտավարատեխնիկական բնութագրերը՝ ըստ արտադրող ընկերության.
–Ցերեկ
–Գիշեր
100-5000մ
100-3000մ
–Տանդեմային կումուլյատիվ. դինամիկ զրահին հաջորդող զրահի խոցումը
–Բեկորա-ֆուգասային, զրահահարությունը
800մմ
60մմ
Հավելենք, որ 20111 թ. Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը հայտնել էր, որ իրենք ուկրաինական «Լուչ» կոնստրուկտորական բյուրոյի հետ բանակցում են իրենց մոտ «Սկիֆ» և «Բարյեր» հակատանկային հրթիռային համալիրների արտադրությունը տեղայնացնելու շուրջ: Հետագայում սրա վերաբերյալ այլ տեղեկություններ չեն տարածվել:
Աղբյուրը՝ razm.info