Հաշվի առնելով թիվ 10-րդ ընտրատարածքի ԱԺ լրացուցիչ ընտրության հետընտրական գործընթացներում ստեղծված իրավիճակը, Հայաստանի Պառլամենտարիզմի Կենտրոն (ՀՊԱԿ) դիտորդական առաքելության ղեկավար Անահիտ Սարգսյանն այսօր ՀՀ և ՍԴ նախագահներին հետևյալ դիմում-առաջարկություններն է ներկայացրել՝
1. ՀՀնախագահին՝
«Բազմիցս, Ձեզ տեղեկատվություն ենք ներկայացրել թիվ 10-րդ ը/ք-ի ԱԺ լրացուցիչ ընտրության նախպատրաստման և անցկացման, ինչպես նաև, հետընտրական գործընթացներում ընթացքում տեղ գտած օրինախախտումների մասին:
Սակայն, այդ կապակցությամբ, ոչ միայն որևէ դրական տեղաշարժ դեռևս չենք արձանագրել, այլև, անգամ, պատասխանատվության չի ենթարկվել Ձեր ներկայացուցիչ - ԿԸՀ նախագահը' դիտորդական մեր առաքելության աշխատանքներն ակնհայտ խոչընդոտելու համար:
Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 49-րդ և Ընտրական օրենսգրքի 1-ին հոդվածներով սահմանված դրույթները, հույս ենք հայտնում, որ համապատասխան միջոցներ դեռևս կձեռնարկվեն»։
2. ՍԴ նախագահին՝
«Խնդրում ենք որոշ պարզաբանումներ տալ 27.01.10թ.-ի Բարձր դատարանի թիվ ՍԴԱՈ-8 աշխատակարգային որոշման 2-րդ կետում բերված «ծանրաբեռնվածություն» հասկացության կապակցությամբ:
Խնդիրը նրանում է, որ ըստ մեր դիտարկումների, 2003թ. և 2007թ. ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննություններն անցել են Բարձր դատարանի առավել գերբեռնվածության պայմաններում, սակայն բոլոր դիմումները քննվել են սահմանված 1 ամսյա ժամկետում»։
Դիմում-առաջարկություններ ՀՀ և ՍԴ նախագահներին
Հաշվի առնելով թիվ 10-րդ ընտրատարածքի ԱԺ լրացուցիչ ընտրության հետընտրական գործընթացներում ստեղծված իրավիճակը, Հայաստանի Պառլամենտարիզմի Կենտրոն (ՀՊԱԿ) դիտորդական առաքելության ղեկավար Անահիտ Սարգսյանն այսօր ՀՀ և ՍԴ նախագահներին հետևյալ դիմում-առաջարկություններն է ներկայացրել՝
1. ՀՀ նախագահին՝
«Բազմիցս, Ձեզ տեղեկատվություն ենք ներկայացրել թիվ 10-րդ ը/ք-ի ԱԺ լրացուցիչ ընտրության նախպատրաստման և անցկացման, ինչպես նաև, հետընտրական գործընթացներում ընթացքում տեղ գտած օրինախախտումների մասին:
Սակայն, այդ կապակցությամբ, ոչ միայն որևէ դրական տեղաշարժ դեռևս չենք արձանագրել, այլև, անգամ, պատասխանատվության չի ենթարկվել Ձեր ներկայացուցիչ - ԿԸՀ նախագահը' դիտորդական մեր առաքելության աշխատանքներն ակնհայտ խոչընդոտելու համար:
Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 49-րդ և Ընտրական օրենսգրքի 1-ին հոդվածներով սահմանված դրույթները, հույս ենք հայտնում, որ համապատասխան միջոցներ դեռևս կձեռնարկվեն»։
2. ՍԴ նախագահին՝
«Խնդրում ենք որոշ պարզաբանումներ տալ 27.01.10թ.-ի Բարձր դատարանի թիվ ՍԴԱՈ-8 աշխատակարգային որոշման 2-րդ կետում բերված «ծանրաբեռնվածություն» հասկացության կապակցությամբ:
Խնդիրը նրանում է, որ ըստ մեր դիտարկումների, 2003թ. և 2007թ. ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննություններն անցել են Բարձր դատարանի առավել գերբեռնվածության պայմաններում, սակայն բոլոր դիմումները քննվել են սահմանված 1 ամսյա ժամկետում»։
ՀՊԱԿ լրատվություն