Աշխարհ

13.01.2018 14:03


«Մանչեսթեր Յունայթեդը» կբարձրացնի Դե Խեայի աշխատավարձը

«Մանչեսթեր Յունայթեդը» կբարձրացնի Դե Խեայի աշխատավարձը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է կազմում պահել դարպասապահ Դավիդ Դե Խեային, ում ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը», և իսպանացուն առաջարկել նոր պայմանագիր:

Մանչեսթերցիների հետ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է 2019 թվականին: Ինչպես տեղեկացնում է «The Sun»-ը, «կարմիր սատանաները» Դե Խեայի աշխատավարձը պատրաստվում են բարձրացնել շաբաթական 210 հազար ֆունտից 300 հազարի:

Դրա շնորհիվ դարպասապահը կդառնա թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը Պոլ Պոգբայի հետ:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը