Լրահոս

13.01.2018 10:03


Շղթայական ավտովթար Երևանում. Բաղրամյան պողոտայում բախվել են 2 Mercedes-ներն ու Mitsubishi-ն

Շղթայական ավտովթար Երևանում. Բաղրամյան պողոտայում բախվել են 2 Mercedes-ներն ու Mitsubishi-ն

Հունվարի 12-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:05-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ թիվ 50 հասցեի դիմաց, բախվել են Գևորգ Բարսեղյանի վարած Mercedes մակնիշի 01 SS 015 համարանիշի, Հրաչյա Տիգրանյանի վարած Mercedes մակնիշի 88 FF 988 համարանիշի և Հրաչիկ Հակոբջանյանի վարած Mitsubishi մակնիշի 35 GM 007 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը