Աշխարհ

13.01.2018 14:49


Թրամփի «գռեհիկ» արտահայտության արձագանքը (տեսանյութ)

Թրամփի «գռեհիկ» արտահայտության արձագանքը (տեսանյութ)

Ամերիկյան հասարակությունն ու միջազգային հանրությունը քննադատում են ներգաղթի, մասնավորապես՝ 700 հազար անփաստաթուղթ երիտասարդների արտաքսման հարցի քննարկման ընթացքում Թրամփի արած «գռեհիկ» արտահայտությունը:

Թրամփը հերքել է Սպիտակ տանը ներգաղթի թեմայով քննարկումների ընթացքում Հաիթիի և Աֆրիկյան երկրների հասցեին գռեհիկ արտահայտություն անելու մասին լուրերը:

Հինգշաբթի օրը օրենսդիրների հետ հանդիպման ժամանակ, սակայն, ԱՄՆ-ի նախագահը, ըստ որոշ աղբյուրների, հրապարակային հարց էր հղել, թե ինչու է Միացյալ Նահանգները ընդունում մեծ թվով ներգաղթյալներ Աֆրիկայի և Հաիթիի նման կեղտոտ ու աղքատ երկրներից, այլ ոչ թե Նորվեգիայի նման երկրներից:

Ուրբաթ օրը Թրամփը մի շարք թվիթերյան հաղորդագրություններում ընդունել է, որ մեղմ չի արտահայտվել, բայց և միաժամանակ հերքել է ոչ կոռեկտ բնորոշում օգտագործելու մասին լուրերը՝ մեղադրելով դեմոկրատ օրենսդիրներին իր մեկնաբանությունները խեղաթյուրելու մեջ:

Իլինոյս նահանգի դեմոկրատ սենատոր Դիք Դուրբանն, ով ներկա է եղել Թրամփի հետ հինգշաբթի օրը կայացած հանդիպմանը, լրագրողների հետ զրույցում հաստատել է նախագահի կիրառած բառը:

«6 սենատորներից բաղկացած մեր երկկուսակցական թիմը, որը ներառում է 3 դեմոկրատ և 3 հանրապետական սենատորներ, արդեն 4 ամիս է աշխատում DACA- ծրագրով նախկինում պաշտպանված ավելի քան 700 հազար անփասթաթուղթ երիտասարդների արտաքսման հարցի շուրջ, քանի որ նրանց ճակատագիրը մարտի 5-ից հետո հարցականի տակ է դրված: Սենատոր Գրեմհեմի ելույթի ժամանակ, նախագահը ընդհատում էր նրան, հարցեր տալիս ու ատելություն պարունակող, վիրավորական և ռասիստական արտահայտություններ անում»:

Միջազգային հանրությունը կտրուկ է արձագանքել Թրամփի արտասանած խոսքերին: Ուրբաթ օրը ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խոսնակ Ռուպերտ Քոլվիլը նշել է որ, եթե Թրամփն իրոք արել է այդ արտահայտությունը, ապա այն վիրավորական է զարգացող երկրների համար:

«Խոսքը միայն գռեհիկ լեզվի օգտագործման մասին չէ, այլ՝ մարդկային ամենավատ կողմերին տեղի տալու՝ քանի որ այն սովորական է դարձնում, վավերացնում և խրախուսում ռասիզմի, ինչպես նաև օտարամերժության դրսևորումները, և հնարավոր է դարձնում բազմաթիվ մարդկային կյանքերի խեղումն ու կործանումը: Այդ տրամաչափի քաղաքական գործչից նման արտահատությունը կարող է շատ վտանգավոր հետևանքներ ունենալ»:

Ի հակադրութուն Թրամփի մեկնաբանությունների՝ վերջինիս կողմից պաշտոնանկ արված ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Քոմին իր թվիթերյան էջում մեջբերել է տասնամյակներ շարունակ ներգաղթյալներին ողջունող Նյու Յորքի Ազատության արձանի վրա ամրագրված ուղերձը:

Աղբյուրը՝ Ամերիկայի ձայն

Այս խորագրի վերջին նյութերը