Կիսամերկ ուկրաինուհին հարձակվել է Չեխիայի նախագահի վրա (տեսանյութ)
Femen շարժման կիսամերկ ակտիվիստուհին այսօր հարձակվել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի վրա այն պահին, երբ վերջինը ընտրատեղամասում քվեարկելիս է եղել։ Չեխիայի նախագահի պահակազորի աշխատակիցներն անմիջապես գետնին են տապալել ուկրաինուհուն և ձերբակալել նրան:
Միջադեպից հետո Զեմանը վերադարձել է ընտրատեղամաս և հայտարարել՝ իր համար մեծ պատիվ է, որ իրեն ուշադրություն է հատկացրել Femen շարժման ակտիվիստուհին:
Նշենք, որ Չեխիայում նախագահական ընտրություններ են անցկացվում: Բացի Զեմանից առաջադրվել է ևս 8 թեկնածու:

7or.am