Ինչ կպատահի, եթե շարունակի բարձրանալ Երկրի ջերմաստիճանը (տեսանյութ)
Աշխարհի ցամաքային հատվածի մոտ մեկ քառորդի վրա կլիման նշանակալիորեն ավելի չորային կլինի եկող մի քանի տասնամյակների ընթացքում։ Գիտնականները նախազգուշացնում են, որ համաշխարհային ջերմացման հետ կապված տեղումների ու գոլորշիացման փոփոխությունները կթողնեն դոմինոյի ազդեցություն՝ երկարատեւ երաշտներն ու անտառային հրդեհները տարածելով ինչպես համաճարակ։
Երկրագունդը նախաարդյունաբերական ժամանակներից ի վեր ջերմացել է ավելի քան մեկ աստիճանով։ Ըստ գիտնականների, հիմնական մեղքն այստեղ մարդունն է, որը շարունակ աղտոտում է մթնոլորտը։ Նրանք ուսումնասիրել են հողի վերին շերտի վրա մինչեւ երկու աստիճանի ջերմացման ազդեցությունը։ Ինչպես գիտնականներից Մանոյ Ջոշին է ասում, չորության ամենամեծ ազդեցությունն իրենց վրա են կրել հարավարեւելյան Չինաստանը, Հյուսիսային Ամերիկայի կենտրոնական հատվածը, Հարավային Ամերիկայի հյուսիսային հատվածը, Աֆրիկայի հարավը եւ միջերկրածովյան շրջանը։
Հիշեցնենք, որ 2015 թվականին Փարիզում կնքված միջազգային համաձայնագրի նպատակն է թույլ չտալ, որ երկրագնդի ջերմացումն անցնի 2 աստիճանի սահմանը։
-Պարզել ենք, որ նշված 6 շրջաններում փաստորեն հնարավոր է սահմանափակել չորացման ընթացքը, եթե կարողանանք թույլ չտալ, որ այստեղ ջերմաստիճանի բարձրացումն անցնի 2 աստիճանը,-ասում է Մանոյ Ջոշին։
Իսկ ի՞նչ տեսք կունենար երկրագունդն ավելի չոր պայմաններում։ Հիշենք Կալիֆորնիայում վերջերս տարածված անտառային հրդեհները, որոնք ամենածանրն էին այս երկրի պատմության մեջ, որը տարածվել էր 5 հազար 500 քառ. կմ տարածքի վրա ու դարձել մոտ 50 մարդու մահվան պատճառ։
Ջոշիի խոսքերով, մոտավորապես հենց այդ տեսքը կունենան մեծաթիվ տարածքներ երկրագնդի վրա։
Գիտնականների խումբը զգուշացնում է, որ ցամաքի չորացմանը զուգընթաց կտուժեն գյուղատնտեսությունը, կենսաբազմազանությունը ու ջրի որակը։
Ինչ կպատահի, եթե շարունակի բարձրանալ Երկրի ջերմաստիճանը (տեսանյութ)
Աշխարհի ցամաքային հատվածի մոտ մեկ քառորդի վրա կլիման նշանակալիորեն ավելի չորային կլինի եկող մի քանի տասնամյակների ընթացքում։ Գիտնականները նախազգուշացնում են, որ համաշխարհային ջերմացման հետ կապված տեղումների ու գոլորշիացման փոփոխությունները կթողնեն դոմինոյի ազդեցություն՝ երկարատեւ երաշտներն ու անտառային հրդեհները տարածելով ինչպես համաճարակ։
Երկրագունդը նախաարդյունաբերական ժամանակներից ի վեր ջերմացել է ավելի քան մեկ աստիճանով։ Ըստ գիտնականների, հիմնական մեղքն այստեղ մարդունն է, որը շարունակ աղտոտում է մթնոլորտը։ Նրանք ուսումնասիրել են հողի վերին շերտի վրա մինչեւ երկու աստիճանի ջերմացման ազդեցությունը։ Ինչպես գիտնականներից Մանոյ Ջոշին է ասում, չորության ամենամեծ ազդեցությունն իրենց վրա են կրել հարավարեւելյան Չինաստանը, Հյուսիսային Ամերիկայի կենտրոնական հատվածը, Հարավային Ամերիկայի հյուսիսային հատվածը, Աֆրիկայի հարավը եւ միջերկրածովյան շրջանը։
Հիշեցնենք, որ 2015 թվականին Փարիզում կնքված միջազգային համաձայնագրի նպատակն է թույլ չտալ, որ երկրագնդի ջերմացումն անցնի 2 աստիճանի սահմանը։
-Պարզել ենք, որ նշված 6 շրջաններում փաստորեն հնարավոր է սահմանափակել չորացման ընթացքը, եթե կարողանանք թույլ չտալ, որ այստեղ ջերմաստիճանի բարձրացումն անցնի 2 աստիճանը,-ասում է Մանոյ Ջոշին։
Իսկ ի՞նչ տեսք կունենար երկրագունդն ավելի չոր պայմաններում։
Հիշենք Կալիֆորնիայում վերջերս տարածված անտառային հրդեհները, որոնք ամենածանրն էին այս երկրի պատմության մեջ, որը տարածվել էր 5 հազար 500 քառ. կմ տարածքի վրա ու դարձել մոտ 50 մարդու մահվան պատճառ։
Ջոշիի խոսքերով, մոտավորապես հենց այդ տեսքը կունենան մեծաթիվ տարածքներ երկրագնդի վրա։
Գիտնականների խումբը զգուշացնում է, որ ցամաքի չորացմանը զուգընթաց կտուժեն գյուղատնտեսությունը, կենսաբազմազանությունը ու ջրի որակը։
Աղբյուրը՝ Ամերիկայի ձայն