Թուրքիան տեղական արտադրության հականավային հրթիռային համալիր կունենա
Թուրքիայում ստեղծվում է հականավային հրթիռային համալիր, որը այս տարի կներառվի ԶՈՒ սպառազինությունների մեջ: Ըստ թուրքական «Sondakika» լրատվական կայքի՝ «Աթմաջա» անվանմամբ հականավային հրթիռային համալիրը նախագծվել և արտադրվել է Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատարության պահանջին ընդառաջ՝ «ROKETSAN», «ASELSAN» ընկերությունների և «Armerkom» հետազոտական կենտրոնի համագործակցությամբ: Համալիրի ստեղծման վերաբերյալ պայմանագիրը կնքվել է դեռևս 2009 թվականին:
Նշվում է, որ համալիրը, որը առաջինը փորձարկվել է 2017 թվականի հոկտեմբերի 16-ին, Թուրքիայի ԶՈՒ սպառազինություններում կփոխարինի ԱՄՆ արտադրության նմանատիպ «Հարփուն» համակարգին:
Ըստ աղբյուրի՝ «Աթմաջա» հակատանկային համակարգը ծովում ունի 200 կմ նվազագույն հեռահարություն, իսկ 800 կգ քաշով հրթիռի թիրախը ընթացքի ժամանակ հնարավոր է փոխել:Համալիրը ոչ միայն նավից նավ, այլև ծովից՝ ցամաքում գտնվող թիրախներին կարող է հարվածել:
Թուրքիան տեղական արտադրության հականավային հրթիռային համալիր կունենա
Թուրքիայում ստեղծվում է հականավային հրթիռային համալիր, որը այս տարի կներառվի ԶՈՒ սպառազինությունների մեջ: Ըստ թուրքական «Sondakika» լրատվական կայքի՝ «Աթմաջա» անվանմամբ հականավային հրթիռային համալիրը նախագծվել և արտադրվել է Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատարության պահանջին ընդառաջ՝ «ROKETSAN», «ASELSAN» ընկերությունների և «Armerkom» հետազոտական կենտրոնի համագործակցությամբ: Համալիրի ստեղծման վերաբերյալ պայմանագիրը կնքվել է դեռևս 2009 թվականին:
Նշվում է, որ համալիրը, որը առաջինը փորձարկվել է 2017 թվականի հոկտեմբերի 16-ին, Թուրքիայի ԶՈՒ սպառազինություններում կփոխարինի ԱՄՆ արտադրության նմանատիպ «Հարփուն» համակարգին:
Ըստ աղբյուրի՝ «Աթմաջա» հակատանկային համակարգը ծովում ունի 200 կմ նվազագույն հեռահարություն, իսկ 800 կգ քաշով հրթիռի թիրախը ընթացքի ժամանակ հնարավոր է փոխել: Համալիրը ոչ միայն նավից նավ, այլև ծովից՝ ցամաքում գտնվող թիրախներին կարող է հարվածել:
Աղբյուրը` Ermenihaber.am