Լրահոս

12.01.2018 08:22


ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Հունվարի 12-ի գիշերը, 14-ի ցերեկը, 15-16-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, իսկ կցորդիչով ավտոմեքենաների համար՝ Մ-4 ավտոճանապարհի Ոսկեպար-Կիրանց հատվածը:

Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

«Չայնիի» ոլորաններում առկա է թույլ մառախուղ:

Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Այս խորագրի վերջին նյութերը