Razm.info մասնագիտացված կայքը Ադրբեջանի զինված ուժերում արձանագրել է 2017 թվականն վերաբերող 58 կորուստ, որոնցից 21-ը մարտական է, 35-ը ոչ մարտական, ևս 2-ի մահվան հանգամանքները հայտնի չեն:
Ամիս
Մարտական
Ոչ մարտ.
Անհայտ
Հունվար
1
3
–
Փետրվար
9
1
–
Մարտ
3
2
–
Ապրիլ
1
4
1
Մայիս
1
3
–
Հունիս
3
2
1
Հուլիս
1
3
–
Օգոստոս
0
5
–
Սեպտեմբեր
0
5
–
Հոկտեմբեր
1
3
–
Նոյեմբեր
0
2
–
Դեկտեմբեր
1
2
–
Ընդհանուր
21
35
2
Շեշտենք, որ 58 թիվը վերաբերում է միայն մեզ հայտնի կորուստներին և, մեր կարծիքով, չի ներկայացնում կորուստների իրական պատկերը, քանի որ ադրբեջանական կողմը հետևողականորեն թաքցնում է իր կորուստները:
Օրինակ՝ արձանագրված 58 կորուստներից Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները հայտնել են ընդամենը 17 դեպքի մասին, որոշ դեպքերում միայն դրանց մասին սոցցանցերում և ընդդիմադիր լրատվակայքերում տեղեկությունները ակտիվ տարածվելուց հետո: Մեծ հավանականությամբ 2017-ի թաքցրած կորուստների մասին հայտնի կդառնա տարիներ անց, ինչպես արդեն եղել է 2013-16 թվականներին (տես ստորև):
Տարի
Մարտ.
Ոչ մարտ.
Անհայտ
Ընդհանուր
2013
12
71
–
83
2014
36
62
2
100
2015
45
44
3
92
2016
118
38
2
158
2017
21
35
2
58
2013. 2017-ի հունվարին հայտնի դարձավ 2013-ին մահացած ևս մեկ Ադրբեջանցի զինծառայողի մասին:
2014. 2014-ի կորուստները ամփոփելիս մենք գրանցել էինք Էշրաֆզադե Նիջաթ Վագիֆ օղլուի մահվան փաստը, բայց չէինք ներառել ցուցակում, քանի որ վստահ չէինք, որ նա սպանվելու պահին զինվորական էր: Միայն 2017-ին՝ լրացուցիչ տվյալներ ստանալուց հետո, կարող ենք հաստատել, որ նա զինծառայող էր:
2015. 2017-ին հայտնի դարձավ 2015-ին մահացած ևս 2 զինծառայողի մասին, ընդ որում նրանցից մեկը փոխգնդապետ էր:
2016. 2017-ին հայտնի դարձավ 2016-ին մահացած ևս 4 զինծառայողի մասին, այդ թվում նաև ապրիլյան մարտերին սպանված հատուկջոկատայինի: Եվս մեկ կորուստ, որի մասին բականաչափ տվյալներ չունեինք և չէինք ներառել 2016-ի կորուստների մեջ, լրացուցիչ ուսումնասիրությունից հետո ավելացվեց հաշվարկների մեջ: Այսպիսով՝ 2016-ի կորուստների ընդհանուր թիվը ավելացավ 5-ով (1, 2, 3,):
Բացի ցուցակագրված կորուստներից, մենք տեղյակ ենք նաև տարբեր տարիների այլ միջադեպերի մասին, որոնք, սակայն, ունենեն լրացուցիչ ճշտման և վերահաստատման կարիք:
Ադրբեջանի զինված ուժերի 2017 թ. կորուստները ամփոփել է նաև Գերմանիայից գործող ադրբեջանական ընդդիմադիր «Խազար» ռազմական ուսումնասիրությունների կենտրոնը: Այն հայտնել է Ադրբեջանի ԶՈւ 59 կորստի մասին: Հարկ է նշել, որ կորուստների անվանացանկը չի հրապարակվել. ըստ այդմ՝ կա հավանականություն, որ ընդհանուր թվացող 58 անունները չեն համընկնում, և հայտնի կորուստների թիվը 59-ից էլ ավել է:
Այնուամենայնիվ, այլ տվյալների («Խազարը» հայտնել է, թե որ ուժային կառույցից քանի կորուստ կա) համադրությունից կարող ենք ենթադրել, որ մեր ցուցակում բացակայում է «Խազարի» նշած 2 կորուստ՝ Ադրբեջանի ԱԻՆ-ից և ՊՍԾ-ից:
Նշենք, որ մեզ հայտնի է 2017-ի նոյեմբերին մահացած Ադրբեջանի ԱԻՆ ծառայողի մասին, ով թեև մի քանի լուսանկարում ռազմական համազգեստով է, բայց նրանց մեր հաշվարկներում չենք ներառել, քանի որ հիմքեր ունենք ենթադրելու, որ մահացածը հրշեջ էր: Ամեն դեպքում չենք կարող պնդել, որ «Խազարի» հաշվարկներում ԱԻՆ-ից «ավել» այդ կորուստը հենց մեր իմացածն է:
Ավելացնենք, որ բացի Razm.info հաշված 58 կորստից 2017-ին մեզ հայտնի է դարձել նաև 3 անձանց մահվան մասին, որոնք հավանաբար Ադրբեջանի ներքին զորքերից լինել: Բավարար ապացույցների պակասի պատճառով նրանց ևս չենք ներառել մեր հաշվարկներում:
Ադրբեջանի ԶՈւ 2017 թվականի հայտնի կորուստները

Հայկական զինուժի կորուստները՝ այստեղ: