Լրահոս

12.01.2018 08:27


Հայկական զինուժի կորուստները 2017 թվականին

Հայկական զինուժի կորուստները 2017 թվականին

Razm.info մասնագիտացված կայքը 2017 թվականին արձանագրել է 60 զինծառայողի մահվան դեպք Հայաստանի զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակը)։

Կորուստներից 25-ը մարտական են, 35-ը՝ ոչ մարտական։

Կորուստների մեծ մասը գրանցվել է տարվա առաջին կեսին՝ 17 մարտական կորուստ և 18՝ ոչ մարտական․ հաջորդ 6 ամսում մարտական պայմաններում զոհվել է 9 զինծառայող, իսկ ոչ մարտականում՝ 16:

ԱմիսՄարտականՈչ մարտ.
Հունվար33
Փետրվար33
Մարտ31
Ապրիլ23
Մայիս26
Հունիս4*2
Հուլիս22
Օգոստոս23
Սեպտեմբեր20
Հոկտեմբեր24
Նոյեմբեր06
Դեկտեմբեր02
Ընդհանուր2634

*Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի (ՀՔԱՎ) գրասենյակը որպես 2017-ի կորուստ հաշվում է նաև Մայիս Գեղամյանին, որը 2013-ին զորակոչվել է բանակ, ծառայության ընթացքում նրա մոտ քաղցկեղ է ախտորոշվել: Մահվան պահին՝ 2017-ի հունիսին, ՀՀ ՊՆ խոսնակի փոխանցմամբ, նա արդեն զորացրված է եղել, ըստ այդմ՝ իրեն չենք ներառել 2017-ի կորուստների թվում:

Մարտական ենք համարում հակառակորդի գործողությունների, ինչպես նաև առաջնագծում ականների պայթյունների հետևանքով կորուստները։ Ոչ մարտական ենք հաշվում սպանությունների, ինքնասպանությունների, դժբախտ պատահարների (ավտովթարներ, զենքի, զինամթերքի հետ վարվելու կանոնների խախտումներ և այլն) պատճառով կորուստները։

Նշենք, որ թեև 2017 թվականին 2016 թ. նման լայնածավալ մարտական գործողություններ չգրանցվեցին, սակայն տարվա ընթացքում եղան սահմանային մի շարք սրացումներ:

2017-ին ադրբեջանական զինուժը դիվերսիոն-ներթափանցման փորձեր արեց, բացի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքերի ուղղությամբ կիրառեց նաև Spike տիպի հակատանկային հրթիռներ, Դ-30 հաուբից և Դ-44 հրանոթներ, TR-107 տիպի հրթիռահրետանային կայանքներ, 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետեր, տարբեր տիպի նռնականետեր:

ՏարիՄարտականՈչ մարտ.Ընդհանուր
201362430
2014301646
2015413576
201610958167*
2017263460

*2016 թվականի կորուստների ՀՔԱՎ-ի թարմացրած ցուցակում եղած և մեզ ոչ հայտնի անուններրից բաց աղբյուրներում գտանք երկուսին. Արամ Բաղրյան և Անաստաս Համբարձումյան: Լրացուցիչ ցուցակում մյուս անունների մասին ՀՔԱՎ-ի ղեկավար Ա. Սաքունցը հրաժարվեց տեղեկություն տրամադրել՝ նշելով, որ չի ցանկանում բացահայտել իր աղբյուրները:

Ցուցակները կազմելիս Razm.info-ն օգտվել է բացառապես բաց աղբյուրներից: Դրանք են գերատեսչական աղբյուրները՝ ՊՆ կայքը և մամուլի ծառայությունը, ՊԲ պաշտոնական կայքը, ՀՀ քննչական կոմիտեն, ինչպես նաև թեմային անդրադարձող հայկական լրատվամիջոցները, այլ բաց աղբյուրները։

Ադրբեջանական բանակի 2017 թ. կորուստները՝ այստեղ:

Այս խորագրի վերջին նյութերը