Աշխարհ

12.01.2018 09:22


2017 թվականին Վրաստանի քաղաքացիություն է ստացել երեք հազար օտարերկրացի

2017 թվականին Վրաստանի քաղաքացիություն է ստացել երեք հազար օտարերկրացի

2017 թվականին 3 հազար օտարերկրացի Վրաստանի քաղաքացիություն է ստացել: Այդ մասին ասվում է Հանրային ծառայությունների զարգացման գործակալության քաղաքացիության հարցերով հանձնաժողովի զեկույցում:

Նշենք, որ հունվարի 15-ից այս հանձնաժողովի լիազորություններն արդարադատության նախարարությունից կանցնեն Վրաստանի նախագահի աշխատակազմին:

Զեկույցի համաձայն, 2017 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 9-ը հանձնաժողովը 5321 քաղաքացիության հայց է ուսումնասիրել: Դրանցից 3097-ը ստացել է հանձնաժողովի հաստատումը և ուղարկվել նախագահին՝ Վրաստանի քաղաքացիությունը հաստատելու համար:

Այդ 3097 դիմորդներից 2550-ը կա՛մ ծնվել են Վրաստանում (1945 մարդ), կա՛մ ծնվել են Վրաստանում և միաժամանակ Վրաստանի նախկին քաղաքացիներ են (1072 մարդ), կամ էլ Վրաստանի քաղաքացիների ընտանիքների անդամներ են:

Նախագահի ստորագրությանը ներկայացված 3097 դիմումներից նախագահը քաղաքացիություն է շնորհել 3000-ին, իսկ 97 դիմում մերժել է:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը