Էրդողանն արժանացել է «ամենանեղացկոտ ղեկավար» մրցանակին
«Լրագրողների պաշտպանության միջազգային հանձնաժողովը» «մրցանակներ» է սահմանել լրագրողների նկատմամբ ճնշումներ գործադրած երկրների ղեկավարներին:
Ըստ թուրքական «Gercekgundem» լրատվամիջոցի՝ այդ ղեկավարների մեջ է ներառվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Վերջինս ստացել է «ամենանեղացկոտ ղեկավար» մրցանակը:
Հանձնաժողովը հայտնել է, որ այս մրցանակի պատճառը այն է, որ Թուրքիայի քրեական օրենսգրքում կա մի կետ, որի համաձայն, եթե ինչ-որ մեկը վիրավորում է «թրքությունը, կամ այդ երկրի նախագահին», ապա այդ անձը պետք է պատասխանատվության ենթարկվի: Թուրքիայում այս մեղադրանքով 2016թ. 46 հազար քրեական գործ է բացվել:
Հիշեցնենք, որ Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո ամբողջ երկրով մեկ մինչ այժմ շարունակվում են լրագրողների զանգվածային ձերբակալությունները:

Աղբյուրը` Ermenihaber.am