Լրահոս

11.01.2018 17:51


«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորի ինքնասպանության փորձ է կանխվել

«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորի ինքնասպանության փորձ է կանխվել

Օրեր առաջ «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորի ինքնասպանության փորձ է կանխվել:

«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ գողության մեղադրանքով կալանավայրում գտնվող Վիրաբյանը փորձել է կախվելու միջոցով ինքնասպանություն գործել, և սրբիչը որպես պարան է օգտագործել, խցի ճաղավանդակից կախվելու համար:

Սակայն ՔԿՀ ծառայողների կողմից կանխվել է կալանավորի ինքնասպանության փորձը:

Ավելի վաղ կալանավորը նաև հայտարարել էր, թե իրեն հասցրել են այդ քայլին, և որ իրեն ծեծի են ենթարկել ՔԿՀ ծառայողները:

Գործը ոստիկանությունում է, դեպքի հանգամանքները պարզվում են:

Այս խորագրի վերջին նյութերը