«ԼՂ խնդիրը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում». Ալիև
Պաշտոնական Բաքուն կրկին պնդում է՝ «Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում»։ Այս մասին, մասնավորապես, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Ադրբեջանի արդարացի դիրքորոշումն այդ հակամարտության կարգավորման հարցով հիմնված է միջազգային իրավունքի վրա։ Միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղը ճանաչում է որպես Ադրբեջանի անքակտելի մաս»,-համոզմունք է հայտնել Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով նախարարների կաբինետի՝ 2017 թվականի երկրի տնտեսական զարգացմանը նվիրված նիստին։
Երեկ ադրբեջանական կառավարությունում իր ծավալուն ելույթի ընթացքում Իլհամ Ալիևը մի կողմից ընդգծել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը, մյուս կողմից հայտարարել՝ Ադրբեջանը պատրաստվում է ժամանակից ռազմական տեխնիկա ձեռք բերել։
«Համաշխարհային վարկանիշի համաձայն, ադրբեջանական բանակը հանդիսանում է աշխարհի ամենաուժեղ բանակներից մեկը։ Ադրբեջանի ռազմական ներուժը մեծացրել է», - հայտարարել է Ադրբեջանի ղեկավարը՝ նշելով, որ ընթացիկ տարում էլ այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն և կգնվեն նոր տեսակի զենքեր։
Ստոկհոլմում գործող Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ինստիտուտի համաձայն, 2011-2016թթ․ Ադրբեջանը 20 անգամ ավելի շատ զենք է ներկրել, քան՝ Հայաստանը:Այդ զենքի մեծ մասը Բաքուն ձեռք է բերել Ռուսաստանից: Ադրբեջանին բաժին է հասել ռուսական ռազմական արդյունաբերության ողջ ծավալի 4 տոկոսը:
«ԼՂ խնդիրը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում». Ալիև
Պաշտոնական Բաքուն կրկին պնդում է՝ «Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում»։ Այս մասին, մասնավորապես, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Ադրբեջանի արդարացի դիրքորոշումն այդ հակամարտության կարգավորման հարցով հիմնված է միջազգային իրավունքի վրա։ Միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղը ճանաչում է որպես Ադրբեջանի անքակտելի մաս»,-համոզմունք է հայտնել Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով նախարարների կաբինետի՝ 2017 թվականի երկրի տնտեսական զարգացմանը նվիրված նիստին։
Երեկ ադրբեջանական կառավարությունում իր ծավալուն ելույթի ընթացքում Իլհամ Ալիևը մի կողմից ընդգծել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը, մյուս կողմից հայտարարել՝ Ադրբեջանը պատրաստվում է ժամանակից ռազմական տեխնիկա ձեռք բերել։
«Համաշխարհային վարկանիշի համաձայն, ադրբեջանական բանակը հանդիսանում է աշխարհի ամենաուժեղ բանակներից մեկը։ Ադրբեջանի ռազմական ներուժը մեծացրել է», - հայտարարել է Ադրբեջանի ղեկավարը՝ նշելով, որ ընթացիկ տարում էլ այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն և կգնվեն նոր տեսակի զենքեր։
Ստոկհոլմում գործող Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ինստիտուտի համաձայն, 2011-2016թթ․ Ադրբեջանը 20 անգամ ավելի շատ զենք է ներկրել, քան՝ Հայաստանը: Այդ զենքի մեծ մասը Բաքուն ձեռք է բերել Ռուսաստանից: Ադրբեջանին բաժին է հասել ռուսական ռազմական արդյունաբերության ողջ ծավալի 4 տոկոսը:
Մանրամասները՝ Ազատություն-ում։