ԱՊՀ-ում բոլոր միգրանտները կմուտքագրվեն հատուկ բազայի մեջ
ԱՊՀ-ում կստեղծվի կազմակերպության անդամ երկրների միգրացիոն ծառայությունների տվյալների միասնական բազա։ Ինչպես հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության տնօրենի առաջին տեղակալ Միխաիլ Տյուրկինը։ Նրա խոսքերով՝ արդեն կա հայեցակարգը և հիմա անհրաժեշտ է անցնել գործնական աշխատանքների, որոնց իրականացումը, ինչպես գտնում է Դաշնային միգրացիոն ծառայության տնօրենը, կարող է պահանջել մի քանի տարի։
Տյուրկինը նաև նշել է, որ Ռուսաստանում արդեն գործում է միգրացիոն տվյալների սեփական բազան։