ԱՄՆ-ի դեսպանատան ներկայացուցիչը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն
Բացատրություններ տալու նպատակով Թուրքիայի արտգործնախարարություն է կանչվել ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ Ֆիլիպ Կոսնեթին։
Ըստ թուրքական «Anadolu» լրատվական գործակալության՝ պատճառն այն է, որ ԱՄՆ-ն շարունակում է աջակցություն ցուցաբերել Սիրիայի քրդական ուժերին:Թուրքական կողմի պնդմամբ՝ ԱՄՆ-ն շարունակում է զինել և վարժեցնել քուրդ զինյալներին:
Միջանկյալ նշենք, որ Թուրքիան դատապարտում է ԱՄՆ-ի և Սիրիայի քրդերի համագործակցությունը, քանի որ վերջինս պաշտոնական Անկարայի կողմից համարվում է ահաբեկչական կազմակերպություն:
Ամերիկացի պաշտոնյայի հետ հանդիպմանը քննարկվել է նաև Սիրիայի վերջին զարգացումները:
Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ չնայած բոլոր զգուշացումներին, Սիրիայի քրդերը ԱՄՆ-ի աջակցությամբ այնուամենայնիվ մասնակցեցին Ռաքքայի օպերացիային, որը ի վերջո 2017թ. հոկտեմբերի 17-ին վերջնականապես մաքրվեց «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալներից:
ԱՄՆ-ի դեսպանատան ներկայացուցիչը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն
Բացատրություններ տալու նպատակով Թուրքիայի արտգործնախարարություն է կանչվել ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ Ֆիլիպ Կոսնեթին։
Ըստ թուրքական «Anadolu» լրատվական գործակալության՝ պատճառն այն է, որ ԱՄՆ-ն շարունակում է աջակցություն ցուցաբերել Սիրիայի քրդական ուժերին: Թուրքական կողմի պնդմամբ՝ ԱՄՆ-ն շարունակում է զինել և վարժեցնել քուրդ զինյալներին:
Միջանկյալ նշենք, որ Թուրքիան դատապարտում է ԱՄՆ-ի և Սիրիայի քրդերի համագործակցությունը, քանի որ վերջինս պաշտոնական Անկարայի կողմից համարվում է ահաբեկչական կազմակերպություն:
Ամերիկացի պաշտոնյայի հետ հանդիպմանը քննարկվել է նաև Սիրիայի վերջին զարգացումները:
Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ չնայած բոլոր զգուշացումներին, Սիրիայի քրդերը ԱՄՆ-ի աջակցությամբ այնուամենայնիվ մասնակցեցին Ռաքքայի օպերացիային, որը ի վերջո 2017թ. հոկտեմբերի 17-ին վերջնականապես մաքրվեց «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալներից:
Աղբյուրը` Ermenihaber.am