Լրահոս

11.01.2018 09:33


Ռուբինյանց փողոցում բախվել են Mitsubishi-ն, Mercedes-ը, Volkswagen-ն ու Opel-ը

Ռուբինյանց փողոցում բախվել են Mitsubishi-ն, Mercedes-ը, Volkswagen-ն ու Opel-ը

Երեկ՝ հունվարի 10-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում բախվել են Mitsubishi մակնիշի 22 OS 652 համարանիշի, Mercedes մակնիշի 18 PP 188 համարանիշի, Volkswagen մակնիշի 35 NA 543 համարանիշի և Opel մակնիշի 34 QU 587 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:

Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների ինքնությունը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը