Աշխարհ

10.01.2018 21:02


Սոցհարցում. Թուրքիայի քաղաքացիների 47%-ը Էրդողանին տեսնում է նախագահի պաշտոնում

Սոցհարցում. Թուրքիայի քաղաքացիների 47%-ը Էրդողանին տեսնում է նախագահի պաշտոնում

Թուրքիայում «Կոնսենսուս» հետազոտական կենտրոնը հարցում է անցկացրել պարզելու, թե 2019 թվականի խորհրդարանական և նախագահական ընտրություններից առաջ որ կուսակցություններն ու քաղաքական գործիչներն են վայելում հասարակության վստահությունը:

Այս մասին տեղեկացնում է Թուրքական «Demokrathaber» լրատվական կայքը: Համաձայն ստացված տվյալների՝ հարցման մասնակիցներից 44.9 տոկոսը նշել է, որ խորհրդարանական ընտրության դեպքում կքվեարկի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) օգտին: Գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությանը (CHP-ԺՀԿ) կողմ է արտահայտվել 23.7 տոկոսը, «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում կուսակցությանը» (MHP-ԱՇԿ)՝ 10.6 տոկոսը, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը» (HDP-ԺԴԿ)՝ 9.1, նոր ստեղծված ազգայնական «Լավ կուսակցությանը»՝ 2.7 տոկոսը: 2.2 տոկոսը չի պատասխանել, 2 տոկոսը դեռ չի կողմնորոշվել:

Նախագահի նախընտրելի թեկնածուների վերաբերյալ հարցին մասնակիցների ձայները հետևյալ կերպ են բաշխվել.

Գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կողմ է 47%-ը, դեմ՝ 43%-ը, անտարբեր՝ 10%-ը, ԺՀԿ նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին կողմ է 27%-ը, դեմ՝ 59%-ը, անտարբեր 14%-ը:ԱՇԿ-ի առաջնորդ Դևլեթ Բահչելիի թեկնածությանը դեմ է 66%-ը, «Լավ կուսակցության» նախագահ Մերալ Աքշեներին դեմ է 69%-ը, ԺԴԿ նախագահ Սելահաթթին Դեմիրթաշին 79%-ը:

Հիշեցնենք, որ 2019 թվականի նոյեմբերի 23-ին Թուրքիայում անցկացվելու են խորհրդարանական և նախագահական ընտրություններ:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը