Աշխարհ

10.01.2018 16:01


Hürriyet. «Էրդողանը Գյուլին պատերազմ է հայտարարել»

Hürriyet. «Էրդողանը Գյուլին պատերազմ է հայտարարել»

Հունվարի 9-ին Թուրքիայում տեղի է ունեցել իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) ժողովը, որին նաև ներկա է եղել Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով բացի Թուրքիայի նախագահ լինելուց նաև կուսակցության ղեկավարն է:

Ըստ թուրքական «Mynet» լրատվական կայքի՝ ժողովի ժամանակ Էրդողանը անուններ չնշելով, զգուշացրել է, որ այն մարդիկ, ովքեր ժամանակին ԱԶԿ-ի մաս են կազմել, այժմ չպետք է վերջինիս դեմ դուրս գան:

«Անցյալում մեր կուսակցության հովանու տակ գտնվող, իսկ այժմ այլ իրականությունում ապրող մարդիկ այսօր իրավունք չունեն խոսել մեր կուսակցության դեմ: Մեր միասնությանը վնաս հասցնողները թող իմանան, որ արդեն չեն հանդիսանում մեր քարավանի ճանփորդներ: Այս գնացքից ընկնողները, հոգ չէ, ընկած տեղերում էլ թող մնան»,-ասել է Էրդողանը:

Էրդողանի վերոնշյալ խոսքերին է անդրադարձել
Hürriyet-ի հայտնի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին: Նա վստահ է, որ այդ խոսքերն ուղղված էին Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլին, ով մի շարք հարցերում չի կիսում Էրդողանի գաղափարները: Սելվին նշել է, որ Էրդողանը այս խոսքերով Գյուլին «պատերազմ է հայտարարել»:

«Հիմա կտեսնենք, արդյոք Գյուլը կլռի՞: Միթե՞ պատասխան չի տա այս քննադատություններին»,- գրում է Սելվին: Վերջինս վստահ է, որ Էրդողանը նման խոսքերով փորձում է մինչև 2019թ. Թուրքիայի նախագահական ընտրությունները նվազեցնել որոշ շրջանակների՝ Գյուլի նկատմամբ գոյություն ունեցած համակրանքը:

Ըստ վերլուծաբանի՝ Էրդողանը գնալով ավելի մեծ անջրպետ է ստեղծում Գյուլի և Թուրքիայի իշխանությունների միջև:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը