Վերլուծաբան. «Սոչիում կայացած Ալիև–Սարգսյան հանդիպմանը մեկ քայլ հետընթաց է գրանցվել»
Նյույորքյան «Միջնորդներ առանց սահմանի» կենտրոնի վերլուծաբան Թոմ Ֆիուտակը կարծիք է հայտնել, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում լուրջ խնդիրներ կան։
Ինչպես տեղեկացնում է «Թուրան»-ը, նա ընդգծել է, որ չնայած մեծ հույսերին, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը ոչ միայն չի մոտեցրել խնդրի կարգավորումը, այլև մեկ քայլ հետընթաց է գրանցել։
-Երկու նախագահներն էլ ակնհայտ ճնշման տակ են։ Վախը նրանց ամենամեծ թշնամին է։ Բանակցություններում նրանց ձգտումները հաճախ մեկնաբանվում են որպես զիջում հակառակ կողմին,-ասել է նա։
Մեկնաբանելով Ադրբեջանի կողմից սպասվող քայելերը՝ Ֆիուտակն ասել է, որ Հայաստանի նախահգահի հետ համաձայնության չգալու դեպքում հարցի լուծման իրական ճանապարհը ՄԱԿ-ի պատերի ներսում է։
-Պետք է սկսել գործընթաց, որը կընդգրկի Կովկասի ողջ տարածաշրջանը, և Ադրբեջանի ու Հայասատնի համար կվերամշակի երրորդ կողմի հանձնարարականները,-ընդգծել է նա։

7or.am