Աշխարհ

10.01.2018 11:34


Թուրքիայում ձերբակալվել է ևս 22 գործող զինվորական

Թուրքիայում ձերբակալվել է ևս 22 գործող զինվորական

Թուրքիայի անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանության) ստորաբաժանումները «գյուլենականության մեղադրանքով» ձերբակալել են 22 գործող զինվորականի: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Ձերբակալվածները հիմնականում սպաներ և ենթասպաներ են: Եվս 3 զինծառայողի հայտնաբերման համար գործողություններ են իրականացվում:

Ձերբակալվածները մեղադրվում են ամերիկաբնակ թուրք քարոզիչ Ֆեթուլլա Գյուլենի «կառույցի հետ կապ ունենալու և 2016-ի ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու համար»:

Նշենք, որ թուրքական բանակից և ուժային այլ կառույցներից զինծառայողների ձերբակալություններից և հեռացումներից հետո զինծառայողների և հատկապես սպաների պակաս է առաջացել:

Զինծառայողների պակասը լրացնելու համար ուժայիններում փորձում են համալրումներ անել: Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին հայտարարել է, որ 2018-ի ընթացքում զինված ուժերում զինծառայողների պակասը լրացնելու համար ընդհանուր առմամբ 3761 սպա և 5992 ենթասպա է պատրաստվելու: Համալրումները լինելու են բոլոր զորատեսակներում:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ 2016 թ. հուլիսի ռազմական հեղաշրջման փորձից հետո բանակից հեռացվել է 8750 գեներալ, սպա, ենթասպա, քաղաքացիական աշխատող:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը