Լրահոս

10.01.2018 11:02


Արտակարգ իրավիճակ Վանաձորի Տարոն 2 և 4 թաղամասերում. երեխաներին դպրոցներից տուն են ուղարկում

Արտակարգ իրավիճակ Վանաձորի Տարոն 2 և 4 թաղամասերում. երեխաներին դպրոցներից տուն են ուղարկում

Այսօր՝ հունվարի 10-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն 2 և Տարոն 4 թաղամասերի բնակիչները գիշերը ժամը 00:20-ից զրկվել են գազամատակարարումից: Պատճառը ոչ թե պարտքերն են կամ «գազավիկների» կողմից անջատումները, այլ ուժեղ քամին:

Առավոտյան ծնողները երեխաներին տարել են դպրոցներ, սակայն տնօրենները հայտնել են, որ գազամատակարարման դադարեցման պատճառով դպորցներում ջեռուցում չկա և խնդրել են երեխաներին տանել տուն:

SHAMSHYAN.com-ի թղթակիցը Վանաձորից հայտնում է, որ հաստաբուն ծառը ուժեղ քամու հետևանքով պոկվել և վնասել է գազախողովակը, ինչի պատճառով էլ ժամանակավորապես դարարեցվել է գազամատակարարումը:

Այս խորագրի վերջին նյութերը