Արմեն Մարտիրոսյանը 2012թ. ընտրություններում ՀԱԿ–ին հաջողություն է մաղթել
Նախօրեին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար ԱրամՍաֆարյանը «7օր»-իթղթակցի հետ զրույցում կանխատեսել էր, որ 5-րդգումարմանԱզգայինժողովումՀայազգայինկոնգրեսը խմբակցություն է ունենալու, իսկ «Ժառանգությունը» խորհրդարանում հայտնվելու 2 ճանապարհ ունի՝ կա՛մհամագործակցելԼևոնՏեր-Պետրոսյանիհետևմիասնականճամբարովասպարեզգալ, կա՛մունենալայնպիսիայլընտրանքայինծրագրեր, որոնքնրանկդարձնենգրավիչևընդունելի գոնե այնքան ընտրողների համար, ինչքան որ ունեցել են 2007թ.:
Մեկնաբանելով Ա. Սաֆարյանի այս կանխատեսումը՝ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը «7օր»-ին ասել է, որ ընտրողների քանակի առումով իրենք խնդիր չեն ունեցել և այսօր էլ չունեն, այլընտրանքային ծրագիրն էլ արդեն 2007թ. են ներկայացրել, պարզապես 2012թ. հրանարվոր է, որ այդտեղ որոշակի վերափոխումներ լինեն։ Սակայն ձայների պահպանման խնդիր, ըստ Ա. Մարտիրոսյանի, հնարավոր է առաջանա, եթե, իհարկե, իշխանությունները փորձեն հերթական անգամ կեղծիքներով ընտրություններ անցկացնել։
-1995թ. սկսած՝ ընրտակեղծիքների մեխանիզմը կատարելագործվում է, և կարծում եմ, բնականաբար, դժվարություններ կարող ենք ունենալ։ Խոսքը չի վերաբերում անցնելուն կամ չանցնելուն։ Ես վստա՛հ եմ, որ կանցնենք։ Խոսքը դժվարությունների մասին է,- ասել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահը։
Ինչ վերաբերում է Հայ ազգային կոնգրեսի հետ համագործակցությանը, Ա. Մարտիրոսյանն ընդգծել է, որ ՀԱԿ-ի հետ մեկ խնդրի շուրջ չէ, որ համագործակցել են, և դրա լավագույն ապացույցը մարտի 1-ի գործով փաստահավաք խումբն է.
-Հետագայում թե ինչպիսի քաղաքական իրավիճակ կստեղծվի, որ միասնական ցուցակի մասին խոսակցություն լինի, այս պահին, կարծում եմ, շատ վաղ է որևէ մեկնաբանության տալ։ Ես հաջողություն կմաղթեմ ՀԱԿ-ի գործընկերներին, որ իրենք կարողանան 2012թ. անցնել խորհրդարան և ակտիվ գործունեություն ծավալել։ Իսկ ինչ վերաբերվում է «Ժառանգության» հետ կապված պարոն Սաֆարյանի մտավախությանը, կարծում եմ՝ ինքը որպես քաղաքացի իրավունք ունի իր կարծիքը հայտնելու։ Բայց կարծում եմ նաև, որ պարոն Սաֆարյանը հերթական անգամ կսխալվի իր կանխատեսումներում, ինչպես և շատ փորձառու գործիչներ 2007-ին սխալվեցին, երբ ասեցին, թե «Ժառանգությունը» խորհրդարան անցնելու որևէ շանս չունի։
Արմեն Մարտիրոսյանը 2012թ. ընտրություններում ՀԱԿ–ին հաջողություն է մաղթել
Նախօրեին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը «7օր»-ի թղթակցի հետ զրույցում կանխատեսել էր, որ 5-րդ գումարման Ազգային ժողովում Հայ ազգային կոնգրեսը խմբակցություն է ունենալու, իսկ «Ժառանգությունը» խորհրդարանում հայտնվելու 2 ճանապարհ ունի՝ կա՛մ համագործակցել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ և միասնական ճամբարով ասպարեզ գալ, կա՛մ ունենալ այնպիսի այլընտրանքային ծրագրեր, որոնք նրան կդարձնեն գրավիչ և ընդունելի գոնե այնքան ընտրողների համար, ինչքան որ ունեցել են 2007թ.:

7or.am