Աշխարհ

10.01.2018 10:19


Ռուսաստանի և Իրանի դեսպաններին կանչել են Թուրքիայի արտգործնախարարություն

Ռուսաստանի և Իրանի դեսպաններին կանչել են Թուրքիայի արտգործնախարարություն

Անկարայում Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) և Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտակարգ և լիազոր դեսպանները հրավիրվել են Թուրքիայի արտգործնախարարություն:

Ըստ թուրքական «Yenisafak» թերթի կայքի՝ թուրքական կողմը դժգոհություն է հայտնել, որ անվտանգության գոտի հանդիսացող սիրիական Իդլիբ քաղաքի հարավարևելյան հատվածում Սիրիայի կառավարական ուժերը որոշ տարածքներ իրենց վերահսկողության տակ են վերցրել:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունում ռուս դեսպան Ալեքսեյ Յերխովից և իրանցի դեսպան Մուհամմեդ Իբրահիմ Ֆարդից պահանջել են, որ Ռուսաստանը և Իրանը ճնշում գործադրեն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա: Վերջինիս գործողությունները, ըստ թուրքական կողմի, հակասում է Իդլիբում հրադադար հաստատելու մասին Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը:

Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Սիրիայի կառավարական ուժերն Իդլիբում հարվածում են տեղի ընդդիմադիր ուժերին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ի գիշերը Թուրքիայի զինուժը մտել էր Սիրիայի հյուսիսային Իդլիբ նահանգ: Աստանայում ձեռքբերված համաձայնությամբ՝ Իդլիբում «անվտանգության» գոտի էր սահմանվել: Որպես երաշխավոր երկրներ՝ հանդես են գալիս Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը