Լրահոս

04.02.2010 10:09

Բուլղարիայի խորհրդարանը վավերացրել է Nabucco ծրագրին մասնակցելու համաձայնագիրը

Բուլղարիայի խորհրդարանը վավերացրել է Nabucco ծրագրին մասնակցելու համաձայնագիրը

Փետրվարի 3-ին Բուլղարիայի խորհրդարանը վավերացրել է Nabucco գազատարի կառուցման ծրագրին մասնակից երկրների համաձայնագիրը, որը ստորագրվել էր 2009 թվականին։

Ինչպես հաղորդել է Trend-ը, բացի  Բուլղարիայից, նախորդ տարի  Nabucco համաձայնագրին մասնակցելու համար ստորագրել են Թուրքիան, Ռումինիան, Հունգարիան և Ավստրիան, սակայն այն վավերացրել է միայն Հունգարիան։

Nabucco-ն կլինի արդեն կառուցված Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի շարունակությունը և Թուրքիայով ու բալկանյան երկրներով պետք է անցնի Ավստրիա։

Սպասվում է, որ գազատարի կառուցումը կավարտվի 2014 թվականին։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 7,9 միլիարդ եվրո (10,99 միլիարդ դոլար)։

2010-ի հունվարի վերջին հայտնի է դարձել, որ Nabucco-ն կլցվի ադրբեջանական և իրաքյան գազով։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։