Թաիլանդի վարչապետը ստիպել է լրագրողներին իր փոխարեն ստվարաթղթե տիկնիկի հետ շփվել (տեսանյութ)
Թաիլանդի վարչապետ Պրայուտ Չան-Օչան լրագրողների տհաճ հարցերին չպատասխանելու խորամանկ միջոց է գտել։ Պաշտոնյան մամուլի ասուլիսին իր ստվարաթղթե կրկնօրինակն է բերել և ԶԼՄ ներկայացուցիչներին առաջարկել է շփվել նրա հետ։ Ինչպես հայտնում է BBC-ն, վարչապետը նախ ընթերցել է իշխանությունների նախապես պատրաստած հայտարարությունը, ապա կարճ դադարից հետո լրագրողներին առաջարկել է հարցերն ուղղել ստվարաթղթե տիկնիկին։
«Քաղաքականության և այլ խնդիրների մասին ձեր հարցերին կպատասխանի այս տղան»,-հայտարարել է Թաիլանդի վարչապետն ու հեռացել։
Նշենք, որ 2017թ․ նոյեմբերին այդ երկրում պետք է ընտրություններ տեղի ունենային, սակայն իշխանությունները դրանք տեղափոխել են անորոշ ժամկետի։ Բացի այդ, ընդդիմադիրները, որոնք ցույցերի են դուրս գալիս կամ համացանցում քննադատում են նախագահին, պատժաչափերի են դատապարտվում։

7or.am