Լրահոս

04.02.2010 10:06


Վաշինգթոնում տեղի կունենա «Հայաստան-Սփյուռք հարաբերություններ» 2-րդ տարեկան համաժողովը

Policy Forum Armenia (PFA) միջազգային կազմակերպությունը հայտարարում է «Հայաստան-Սփյուռք հարաբերություններ» 2-րդ տարեկան համաժողովի մասին, որը տեղի կունենա ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգթոնում,  2010 թվականի փետրվարի 28-ից մինչև մարտի 2-ը: Համաժողովի օրակարգում  համակողմանի քննարկումներ են՝ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հեռանկարների, հայության առջև ծառացած ներկա մարտահրավերների, ռազմավարական նոր մոտեցումների հետ կապված արդիական խնդիրների շուրջ:

PFA-ը «Հայաստան-Սփյուռք հարաբերություններ» 2-րդ համաժողովին մասնակցելու է հրավիրել մտավորականների,  գիտական, քաղաքական եւ հանրային գործիչների բավականին ներկայացուցչական հատված՝ քննարկելու Հայաստանի և Սփյուռքի միջև նոր առանցքային հարաբերությունների և ժամանակի թելադրանքով պարտադրված մարտահրավերներին իրատեսորեն արձագանքելու հնարավորությունները:

Այս խորագրի վերջին նյութերը