Լրահոս

09.01.2018 10:58


Արարատում «Ջերմուկ ՇԻՆ» ՓԲԸ-ի տնօրենը BMW X5-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը 27 մետր շպրտվել է

Արարատում «Ջերմուկ ՇԻՆ» ՓԲԸ-ի տնօրենը BMW X5-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը 27 մետր շպրտվել է

Երեկ՝ հունվարի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Ջերմուկ քաղաքի բնակիչ, 56-ամյա Կորյուն Ստեփանյանը իր վարած BMW X5 մակնիշի 777 TV 07 համարանիշի ավտոմեքենայով Մեղրի-Երևան ավտոճանապարհի 337-րդ կմ հատվածում՝ Արարատի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել դեռևս ինքնությունը չպարզված 60-70 տարեկան տղամարդու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինս տեղում մահացել է: Վարորդը ահազանգել է 1-03 բժշկական կենտրոն, այնուհետև Ճանապարհային Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:

Դեպքի վայրի տեղազննության ժամանակ պարզվել է, որ վրաերթի ենթարկվածը 27 մետր շպրտվել էր:

Քննիչի հանձնարարականով վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն, ենթարկվել բժշկական փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Կ. Ստեփանյանը աշխատում է «Ջերմուկ ՇԻՆ» ՓԲԸ-ում՝ որպես տնօրեն:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը