Աշխարհ

09.01.2018 08:12


Ռուսթավիում նորածին երեխային թողել են շենքի մուտքի մոտ

Ռուսթավիում նորածին երեխային թողել են շենքի մուտքի մոտ

Ռուսթավիի բնակելի շենքերից մեկի մուտքի մոտ ոստիկանները լքված նորածին երեխա են գտել: Ներքին գործերի նախարարության փոխանցմամբ` իրավապահները դեպքի վայր են ժամանել ահազանգ ստանալուց հետո։

Նորածնին տեղափոխել են մանկական հիվանդանոց: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Վրաստանի քրեական օրենսգրքի 127-րդ հոդվածի հատկանիշներով (երեխային վտանգի մեջ թողնելու), ինչը ենթադրում է մինչև 2 տարի ազատազրկում:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը