Նախ և առաջ ուզում եմ շնորհավորել բոլորիդ նոր և հարմարավետ մասնաշենք տեղափոխվելու կապակցությամբ: Աշխատանքային պայմանների բարելավումը, հուսով եմ, դրականորեն կազդի գերատեսչության գործունեության վրա:
Մեր հանդիպումները և ոստիկանության առջև ծառացած հիմնախնդիրների քննարկումը դարձել է և բարի ավանդույթ, և ընդունելի աշխատաոճ:
2009 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության գործունեությունն ընդհանուր առմամբ գնահատում եմ բավարար: Նկատելի են դրական փոփոխություններ ու տեղաշարժեր: Առաջին հերթին կուզենայի նշել այն փաստը, որ հանցագործությունների թիվը նվազել է շուրջ 98-ով: Հանրապետությունում 10 հազար բնակչին ընկնող հանցագործությունների թիվը կազմել է 41,1' 2008 թվականի 48,5-ի դիմաց: Սա ամենացածր ցուցանիշներից է համաշխարհային մասշտաբով, ինչը, իհարկե, վկայում է մեր երկրում հասարակական անվտանգության բարձր մակարդակի մասին:
Գոհացուցիչ է նաև հանցագործությունների բացահայտման ցուցանիշի շուրջ 2 տոկոս աճը: Այն դարձել է 92 տոկոս, իսկ Քաշաթաղի շրջանում արձանագրված բացահայտման ցուցանիշը 100 տոկոս է:
Կտրուկ նվազել է հանցագործությունների թիվը. Ստեփանակերտում' 23 տոկոսով, Մարտակերտի շրջանում' 33 տոկոսով և Ասկերանի շրջանում' 43 տոկոսով: Միևնույն ժամանակ հանցագործությունների թվի շոշափելի աճ է գրանցվել. Քաշաթաղի շրջանում' 52 տոկոսով և Շուշիի շրջանում' 84 տոկոսով: Կտրուկ աճել է Շուշիի շրջանում նաև քրեական հետախուզության գծով հանցագործությունների թիվը, ինչը լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Նման իրավիճակը բացարձակապես անթույլատրելի է: Պետք է ուժեղացնել աշխատանքներն այդ ուղղությամբ և հնարավորինս կարճ ժամկետներում հասնել դրական արդյունքի, հատկապես հաշվի առնելով այն համգամանքը, որ մենք նախատեսում ենք համայն հայության ջանքերով խոշոր ծրագրեր իրականացնել Շուշիում:
2009 թվականին իրականացված նպատակասլաց աշխատանքի շնորհիվ հանրապետությունում 18 տոկոսով նվազել է հանցագործությունների ընդհանուր քանակում անձի համար առավել և անմիջական վտանգ ներկայացնող քրեական հետախուզության գծով հանցագործությունների թիվը:
Որպես առաջնային խնդիր պետք է դիտվի կրկնահանցագործությունների կանխարգելումը: 2009 թվականին 2008-ի համեմատությամբ ավելի քան 1,5 անգամ աճել է կրկնահանցագործություն կատարած անձանց թվաքանակը, ինչը նաև անբավարար աշխատանքի և թույլ հսկողության արդյունք է: Այդ հարցում մեծ դեր ունեն կատարելու տեղամասային տեսուչները: Ոստիկանության այս կարևոր ինստիտուտի լիարժեք գործունեությունը պետք է լինի համակարգի ղեկավարության ուշադրության կենտրոնում:
Չնայած որ էականորեն ավելացել է քննիչների վարույթում գտնվող քրեական գործերի ավարտման ցուցանիշը' 56-ից հասնելով 71 տոկոսի, անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձնել սահմանված ժամկետի խախտմամբ ավարտված գործերի կրկնակի աճի վրա: Դա խոսում է համակարգի որոշ աշխատակիցների արհեստավարժության, անաչառության և վճռականության ոչ բավարար մակարդակի մասին:
Անհրաժեշտ է էլ ավելի ուժեղացնել հսկողությունը կալանավորների և դատապարտյալների պահման ռեժիմի նկատմամբ: Խիստ մտահոգիչ է քննչական մեկուսարանում արձանագրված ինքնասպանության դեպքը:
Հանցավորության դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու համար պետք է հետևողական աշխատանք տանել առաջին հերթին հանցագործությունների նախականխման և կանխման ուղղությամբ: Այս համատեքստում կարևոր է ընդլայնել ու ավելի խորացնել համագործակցությունը համապատասխան կառույցների հետ: Առանցքային է նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության և այլ մարմինների հետ կապերի սերտացումը:
Համակարգի առջև դրված խնդիրների արդյունավետ լուծումը մեծապես կախված է կադրային ճիշտ քաղաքականությունից: Այդ ուղղությամբ արդեն իսկ որոշակի աշխատանք է տարվել: Գերատեսչության աշխատակիցներից շատերը պատվով են իրականացնում իրենց պարտականությունները: 2009 թվականին ձեռնարկված միջոցառումների արդյունքում նվազել են կոռուպցիոն ռիսկերը: Ես առիթ եմ ունեցել գնահատական տալ այդ գործընթացին:
Սակայն այս ամենը չի նշանակում, թե այլևս չկան չլուծված խնդիրներ, այդ թվում' կադրերի ընտրության և ճիշտ տեղաբաշխման հարցում: Հանրապետության իշխանություններն էլ իրենց հերթին անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն ոստիկանության աշխատողների սոցիալական և աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ:
Ամփոփելով խոսքս' ուզում եմ նշել, որ ոստիկանության առջև ծառացած խնդիրները բարդ են և պատասխանատու: Այս կառույցի սկզբունքային ու նպատակասլաց աշխատանքի շնորհիվ է նաև մեր հանրապետությունում պահպանվում օրինականությունը, կարգ ու կանոնը, պաշտպանվում քաղաքացիների շահերն ու իրավունքները: Ուզում եմ վստահ լինել, որ ոստիկանության ղեկավարությունը և համակարգի յուրաքանչյուր ծառայող այսուհետ էլ կանեն հնարավորը դրված խնդիրները արդյունավետ կերպով լուծելու համար:
Շնորհակալություն:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ելույթը ոստիկանության կոլեգիայի նիստում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի
Ե լ ու յ թ ը Ոստիկանության մարմինների և ստորաբաժանումների
2009 թվականի օպերատիվ ծառայողական գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստում
(Ստեփանակերտ, 3 փետրվարի 2010թ.)
Ոստիկանության հարգելի աշխատակիցներ