Թուրքիայի տնտեսությունը զարգացող երկրների շարքում ամենախոցելին է
Միջազգային ֆինանսական ինստիտուտը (Institute of International Finance) կազմել է զարգացող երկրների խոցելի ոլորտների համեմատության քարտեզը։ Թուրքական «Gerçek Gündem» թերթի կայքի տեղեկացմամբ՝ այդ քարտեզում Թուրքիան առանձնացվել է որպես տնտեսապես ամենախոցելի երկրներից մեկը:
Տնտեսության վերաբերյալ արդյունքները ստացվել են ըստ 20 չափանիշների։ Թուրքիայի դեպքում հատկապես կրիտիկական ցուցանիշներ են գրանցվել արտաքին ֆինանսավորումից կախվածություն, ընթացիկ հաշվի պակասորդ, զուտ օտարերկրյա ուղղակի ներդրումների և համախառն ներքին արդյունքի հարաբերակցություն, արտարժույթային պահուստների և կարճաժամկետ ֆինանսական պարտավորությունների հարաբերակցություն ոլորտներում։ Ընդհանուր առմամբ, այս երկրում խոցելի են ութ տնտեսական չափանիշներ։
IIF–ի կազմած քարտեզում զարգացող երկրների ամենախոցելի ոլորտները նշվել են տագնապի ազդանշան համարվող մուգ կարմիր գույնով, իսկ ամենաապահով ոլորտները՝ բաց կանաչով։ Թուրքիայից բացի ծայրահեղ խոցելի տնտեսություն ունեցող երկրների շարքում են հայտնվել նաև Ուկրաինան և Արգենտինան, որոնք քարտեզում ունեն համապատասխանաբար 8 և 7 մուգ կարմիր շրջան։ Այս առումով ամենաապահով երկրներն են Հարավային Կորեան և Լեհաստանը, որտեղ վերոնշյալ 20 տնտեսական չափանիշներից խոցելի է համարվել միայն մեկը։

Աղբյուրը` Ermenihaber.am