Վրացի լրագրողը շահել է իր նախկին ղեկավարի կողմից սեռական ոտնձգության վերաբերյալ դատական գործը
Հայտնի վրացի հեռուստահաղորդավար Շալվա Ռամիշվիլին պետք է իր նախկին աշխատակից Թաթիա Սամխարաձեին2 հազար լարի (մոտ 775 դոլար) վճարի որպես բարոյական վնասի փոխհատուցում:
Թաթիա Սամխարաձեն մեղադրում էր Ռամիշվիլիին սեռական ոտնձգության համար:
Չնայած որ դատարանը մասնակիորեն բավարարել է Սամխարաձեի հայցը (Ռամիշվիլիին պարտավորեցնելով փոխհատուցել միայն բարոյական, այլ ոչ թե նյութական վնասը), վրացի իրավապաշտպաններն այս գործն աննախադեպ են համարում, քանի որ, նրանց խոսքով, դատարանը հաստատել է սեռական ոտնձգության փաստը:
«Սափարի» միության ղեկավար, կանանց իրավունքների պաշտպան Բայա Պատարայան հույս ունի, որ «այս գործը նախադեպ կդառնա, և սեռական ոտնձգությունների զոհ այլ կանայք չեն վախենա բռնարարին դատի տալ»:
Դատարանի որոշումից գոհ է նաև Թաթիա Սամխարաձեն: «Ամենակարևորն այն է, որ դատարանը հաստատել է սեռական ոտնձգության փասն ու պարտավորեցրել բարոյական փոխհատուցում կատարել։ Դա, իմ կարծիքով, շատ կարևոր է բոլոր նրանց համար, ովքեր նման խնդիր են ունեցել»,-ասել է Սամխարաձեն on.ge պարբերականին:
Իր կողմից, Շալվա Ռամիշվիլին պնդում է, որ այդ ինքն է դատը շահել, քանի որ «այնտեղ խոսք չի եղել ոչ խտրականության, ոչ ոտնձգության մասին»:
Դատավճռի մոտիվացիոն մասը դեռևս հրապարակված չէ:
2015թ-ին «Իմեդի» հեռուստաընկերության աշխատակից 25-ամյա Թաթիա Սամխարաձեն իր ղեկավար, հայտնի և ազդեցիկ հեռուստահաղորդավար Շալվա Ռամիշվիլիին մեղադրել է սեռական ոտնձգության համար և դիմել դատարան: Ռամիշվիլին հերքում էր մեղադրանքը:
Թաթիա Սամխարաձեն Վրաստանում առաջին կինն է, որը դատի է տվել իր ղեկավարին սեռական ոտնձգության համար:
Վրացի լրագրողը շահել է իր նախկին ղեկավարի կողմից սեռական ոտնձգության վերաբերյալ դատական գործը
Հայտնի վրացի հեռուստահաղորդավար Շալվա Ռամիշվիլին պետք է իր նախկին աշխատակից Թաթիա Սամխարաձեին 2 հազար լարի (մոտ 775 դոլար) վճարի որպես բարոյական վնասի փոխհատուցում:
Թաթիա Սամխարաձեն մեղադրում էր Ռամիշվիլիին սեռական ոտնձգության համար:
Չնայած որ դատարանը մասնակիորեն բավարարել է Սամխարաձեի հայցը (Ռամիշվիլիին պարտավորեցնելով փոխհատուցել միայն բարոյական, այլ ոչ թե նյութական վնասը), վրացի իրավապաշտպաններն այս գործն աննախադեպ են համարում, քանի որ, նրանց խոսքով, դատարանը հաստատել է սեռական ոտնձգության փաստը:
«Սափարի» միության ղեկավար, կանանց իրավունքների պաշտպան Բայա Պատարայան հույս ունի, որ «այս գործը նախադեպ կդառնա, և սեռական ոտնձգությունների զոհ այլ կանայք չեն վախենա բռնարարին դատի տալ»:
Դատարանի որոշումից գոհ է նաև Թաթիա Սամխարաձեն: «Ամենակարևորն այն է, որ դատարանը հաստատել է սեռական ոտնձգության փասն ու պարտավորեցրել բարոյական փոխհատուցում կատարել։ Դա, իմ կարծիքով, շատ կարևոր է բոլոր նրանց համար, ովքեր նման խնդիր են ունեցել»,-ասել է Սամխարաձեն on.ge պարբերականին:
Իր կողմից, Շալվա Ռամիշվիլին պնդում է, որ այդ ինքն է դատը շահել, քանի որ «այնտեղ խոսք չի եղել ոչ խտրականության, ոչ ոտնձգության մասին»:
Դատավճռի մոտիվացիոն մասը դեռևս հրապարակված չէ:
2015թ-ին «Իմեդի» հեռուստաընկերության աշխատակից 25-ամյա Թաթիա Սամխարաձեն իր ղեկավար, հայտնի և ազդեցիկ հեռուստահաղորդավար Շալվա Ռամիշվիլիին մեղադրել է սեռական ոտնձգության համար և դիմել դատարան: Ռամիշվիլին հերքում էր մեղադրանքը:
Թաթիա Սամխարաձեն Վրաստանում առաջին կինն է, որը դատի է տվել իր ղեկավարին սեռական ոտնձգության համար:
Աղբյուրը՝ jam-news.net