Աշխարհ

08.01.2018 13:22


Բոլտ. Մարտին բուժզննում կանցնեմ Բորուսիայում. երազում եմ պայմանագիր կնքել ՄՅՈւ-ի հետ

Բոլտ. Մարտին բուժզննում կանցնեմ Բորուսիայում. երազում եմ պայմանագիր կնքել ՄՅՈւ-ի հետ

Ճամայկացի արագավազորդ, Օլիմպիական խաղերի ութակի չեմպիոն Ուսեին Բոլտը հայտարարել է ֆուտբոլային կարիերա սկսելու ցանկության մասին.

«Վնասվածքը հետևում է և ես նորից լավ մարզավիճակում եմ: Մարտին պատրաստվում եմ բուժզննում անցնել Դորտմունդում, որից հետո պարզ կդառնա՝ կարող եմ սկսել ֆուտբոլային կարիերա, թե ոչ: Եթե «Բոորուսիայում» ինձ ասեն, որ ես բավականին լավն եմ ու պետք է մարզվեմ, ապա հենց այդպես էլ կվարվեմ: Երազում եմ պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Եթե Դորտմունդում ինձ չընդունեն, ապա կշարունակեմ քրտնաջան աշխատել: Ես խոսել եմ Ալեքս Ֆերգյուսոնի հետ ու խնդրել եմ, որ օգնի ինձ: Նա ինձ ասաց, որ եթե ես պատրաստվեմ ու լավ մարզավիճակում լինեմ, ապա կփորձի օգտակար լինել»,- Բոլտի խոսքերը մեջբերում է «Daily Express»-ը:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը