Հունվարի 5-ին վաճառքի է դուրս եկել «Հուր և ցասում. Թրամփի Սպիտակ տան միջանցքներում» գիրքը: Դրանում լրագրող Մայքլ Վուլֆը պատմում է այն մասին, թե ինչ է Թրամփի շրջապատը մտածում նրա մասին, և բացահայտում է նախկինում անհայտ մանրամասներ Սպիտակ տան ներքին կյանքից: Հեղինակը պնդում է, որ գիրքը հիմնված է բարձրաստիճան պաշտոնյաների՝ ԱՄՆ նախագահի մերձավոր շրջապատի անդամների և հենց Թրամփի հետ ավելի քան 200 հարցազրույցի վրա:
Գրքում ամեն ինչից զատ խոսվում է այն մասին, որ Դոնալդ Թրամփը շփոթված էր ԱՄՆ 2016թ․ նախագահական ընտրություններին իր տարած հաղթանակից: Վուլֆի խոսքով՝ քվեարկության արդյունքների հրապարակումից մեկ ժամ անց Թրամփի շտաբում խառնաշփոթ էր, իսկ նորաթուխ նախագահի կինը՝ Մելանյան, լալիս էր ցնցումից:
Գրքում խոսվում է նաև, որ Թրամփի շրջապատը նրան երեխա է համարում, քանի որ նա անընդհատ կարիք ունի իր քայլերի հաստատման և խրախուսման:
ԱՄՆ նախագահի նախկին գլխավոր խորհրդական Սթիվ Բենոնը պատմել է Վուլֆին, որ դավաճանություն է համարում նախագահի որդի Դոնալդ Թրամփ-կրտսերի հանդիպումը ռուս իրավաբան Նատալյա Վեսելնիցկայայի հետ: Բենոնը զգուշացրել էր Դոնալդ Թրամփ-կրտսերին, որ նա հասարակության կողմից լուրջ ճնշման է ենթարկվելու:
Ամերիկյան լրատվամիջոցներն իրոք հետագայում իմացան այդ հանդիպման մասին և համարում են, որ դրա նպատակը նախընտրական արշավում Թրամփի հիմնական հակառակորդ Հիլարի Քլինթոնի վերաբերյալ կոմպրոմատի փոխանցումն էր: Հիմա հատուկ հանձնաժողովը հետաքննություն է վարում այդ հանդիպման վերաբերյալ, սակայն որևէ մեկի պաշտոնական մեղադրանք չի առաջադրվել:
Դոնալդ Թրամփն արդեն հայտարարել է, որ «Հուր և ցասում»-ը լի է «կեղծիքով, կեղծված փաստերով և կիսաճշմարտությամբ»: Նրա իրավաբանները փորձում էին այնպես անել, որ գիրքը վաճառքում չհայտնվի:
Դոնալդ Թրամփ. «Ես կայուն հանճարեղ եմ» (տեսանյութ)

Աղբյուրը՝ jam-news.net