Լրահոս

06.01.2018 22:11


Խոշոր ավտովթար Սպիտակ-Գյումրի ճանապարհին. բախվել են Mercedes-ն ու 07-ը. վերջինը կողաշրջվելով հայտնվել է դաշտում

Խոշոր ավտովթար Սպիտակ-Գյումրի ճանապարհին. բախվել են Mercedes-ն ու 07-ը. վերջինը կողաշրջվելով հայտնվել է դաշտում

Այսօր, հունվարի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:10-ի սահմաններում Սպիտակ - Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 34 CC 185 համարանիշի և Vaz 2107 մակնիշի 35 FՕ 131 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 07-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 5 մետր գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում:

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը