Լրահոս

06.01.2018 11:36


Հրկիզել են Ղազախստանից Հայաստան ժամանած 52-ամյա վանաձորցու Chevrolet-ը

Հրկիզել են Ղազախստանից Հայաստան ժամանած 52-ամյա վանաձորցու Chevrolet-ը

Երեկ, հունվարի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 05:50-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 19 շենքի բակում հրկիզել են կայանված վիճակում գտնվող Chevrolet մակնիշի KZ 968 DRA 06 Ղազախստանի Հանրապետության հաշվառման համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրկիզման հետևանքով կոտրվել է ավտոմեքենայի հետևի հողմապակին:

Պարզվել է, որ հրկիզումը կատարվել է հունվարի 4-ի ժամը 18:00-ից մինչև հունվարի 5-ի ժամը 04:00-ն ընկած ժամանակահատվածում: Գ. Շամշյանի տեղեկություններով ավտոմեքենան պատկանում է Վարդանանց 19 շենքի 20 բնակարանի բնակիչ 52-ամյա Լեոնիդ Ավետիքյանին, ով վերջերս է եկել Ղազախստանի Հանրապետությունից՝ հարազատ ծննդավայրում Ամանորն անցկացնելու նպատակով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանությունն ունի կասկածյալի վերաբերյալ տեղեկություններ, որոնք օպերատիվ-հետախուզական ճանապարներով ճշտվում են:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը