Կիևում Femen-ի՝ փարթամ մարմնով ակտիվիստուհին ցնցել է Թրամփի իր կերպարով (տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի լեզվակռիվը իրենց սեղաններին առկա ատոմային կոճակի կապակցությամբ պատճառ է հանդիսացել, որպեսզի Femen-ի ուկրաինացի ակտիվիստուհին մերկանա Կիևի կենտրոնում։
Փարթամ մարմնով 36-ամյա Ալեսանդրա Նեմչինովան ԱՄՆ դեսպանատան առջև հանդես է եկել Դոնալդ Թրամփի կերպարով, հայտնում է РИА Новости-ն։ Նրա մարմնի վրա գրված է եղել․ «Պարոն մեծ կոճա՛կ»։ Ակտիվիստուհին իր ձեռքին պահել է«միջուկային ճամպրուկ» խորհրդանշող առարկա՝ «Միջուկային ֆուտբոլ» գրառմամբ։
Ինչպես ասվում է Femen-ի ուկրաինական մասնաճյուղի հայտարարությունում, այդ ակցիան նպատակ է ունեցել ծաղրել «երկու շովինիստ հաստլիկների միջև պատերազմը»։
«Պարոնայք նախագահնե՛ր, եթե աստված ձեզ պարգևել է կոճակով, դա դեռ աշխարհը վերացնելու պատճառ չէ»,-ասվում էշարժման հայտարարությունում։
Կիևում Femen-ի՝ փարթամ մարմնով ակտիվիստուհին ցնցել է Թրամփի իր կերպարով (տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի լեզվակռիվը իրենց սեղաններին առկա ատոմային կոճակի կապակցությամբ պատճառ է հանդիսացել, որպեսզի Femen-ի ուկրաինացի ակտիվիստուհին մերկանա Կիևի կենտրոնում։
Փարթամ մարմնով 36-ամյա Ալեսանդրա Նեմչինովան ԱՄՆ դեսպանատան առջև հանդես է եկել Դոնալդ Թրամփի կերպարով, հայտնում է РИА Новости-ն։ Նրա մարմնի վրա գրված է եղել․ «Պարոն մեծ կոճա՛կ»։ Ակտիվիստուհին իր ձեռքին պահել է «միջուկային ճամպրուկ» խորհրդանշող առարկա՝ «Միջուկային ֆուտբոլ» գրառմամբ։
Ինչպես ասվում է Femen-ի ուկրաինական մասնաճյուղի հայտարարությունում, այդ ակցիան նպատակ է ունեցել ծաղրել «երկու շովինիստ հաստլիկների միջև պատերազմը»։
«Պարոնայք նախագահնե՛ր, եթե աստված ձեզ պարգևել է կոճակով, դա դեռ աշխարհը վերացնելու պատճառ չէ»,-ասվում է շարժման հայտարարությունում։
7or.am