Լրահոս

03.02.2010 18:36


Տիգրան Սարգսյան. «Եկեղեցիների վերականգնման համար արդեն բավական մեծ գումարներ են ներդրվել»

ՀՀ կառավարության հետ ԱԺ  հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանը հարց է ուղղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, թե հունվարի 26 -ին Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետի գլխավորած միջկառավարական հանձնաժողովի հետ արդյոք քննարկվե՞լ են Վրաստանում առաքելական եկեղեցուն կարգավիճակ տալու և հայոց լեզուն Ջավախքում տարածաշրջանային լեզու դարձնելու հիմնախնդիրները, որոնց մասին հայտարարել էր ՀՀ նախագահը։

Տիգրան Սարգսյանը պատասխանել է, թե այդ  հարցերը գտնվում  են բանակցային գործընթացի օրակարգում, և ձեռք են  բերվել առաջին պայմանավորվածությունները։

-Արձանագրվել է, որ մենք այսուհետև կասկածամտությամբ չենք նայելու այն հանգամանքին, որ հայկական դպրոցների հայոց լեզվի ուսուցիչների նկատմամբ ՀՀ-ն ունենալու է առանձնակի մոտեցում, կազմակերպելու է նրանց համար վերապատրաստման դասընթացներ ՀՀ-ում։ Առաջին  անգամ էր, որ արձանագրվեց մեր համատեղ արձանագրությունում, որ մեր (Հայաստանի և Վրաստանի) մշակույթի նախարարությունները համատեղ աշխատանքներ են կատարելու, և հայկական եկեղեցիների առումով վերականգնման աշխատանքներ են տարվելու,-նշել է նա։

Ըստ վարչապետի՝ եկեղեցիների վերականգնման համար արդեն բավական մեծ գումարներ են ներդրվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը