Միխայիլ Սահակաշվիլիին Վրաստանի դատարանը հեռակա կարգով դատապարտել է 3 տարվա ազատազրկման
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին վրացական դատարանը հեռակա կարգով դատապարտել է 4 տարի ժամկետով ազատազրկման, սակայն համաներման արդյունքում ժամկետը կրճատվել է մինչև 3 տարի: Ինչպես հայտնում է «Интерфакс»-ը, դատարանը նրան մեղավոր է ճանաչել պաշտոնեական դիրքը չարաշահելու համար:
Ըստ մեղադրանքի՝Միխայիլ Սահակաշվիլին Սահմանադրական անվտանգության դեպարտամենտի ղեկավար Դաթա Ախալայային ապօրինի խոստացել է, որ կների 2006թ․ բանկի աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության համար դատապարտված 4 ոստիկաններին և շրջանցելով Համաներման կոմիտեին՝ 2009թ․ ներել է Գերոնտիա Ալանիային, Միխայիլ Բիբիլուրիձեին, Ավթանդիլ Ապծիաուրիին և Ալեքսանդր Գաչավային:
Այս սպանության գործը լայն արձագանք էր գտել Վրաստանում, քանի որ դրանում ներգրավված էին ՆԳՆ նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին, Սահմանադրական անվտանգության դեպարտամենտի ղեկավար Դաթա Ախալայան և ուժային կառույցների բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։

7or.am