Լրահոս

04.01.2018 17:54


Երևանում ինքնասպանության փորձ է կատարել Ղրղզստանի Հանրապետության 29-ամյա քաղաքացուհին

Երևանում ինքնասպանության փորձ է կատարել Ղրղզստանի Հանրապետության 29-ամյա քաղաքացուհին

Երեկ՝ հունվարի 3-ին, ինքնասպանության փորձ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության թիվ 06 խումբը «ողնաշարի և ոտնաթաթի վնասվածք» ախտորոշմամբ Նորք Մարաշ 2-րդ փողոցի տներից մեկից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Ղրղզստանի Հանրապետության քաղաքացի՝ 29-ամյա Նարգիզ Ումարովայինն է։ Վերջինս հիվանդանոցում բժիշկներին հայտնել է, որ իր բնակված տան 2-րդ հարկից ցած նետվելու միջոցով ինքը փորձել է ինքնասպան լինել։

Փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հիվանդանոց ժամանած համայնքային ոստիկանության ծառայողները Ն. Ումարովայից չեն կարողացել բացատրություն վերցնել թարգմանիչ չլինելու պատճառով։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը