Լրահոս

04.01.2018 17:46


Ձյունանուշի գողություն է կատարվել Երևանում

Ձյունանուշի գողություն է կատարվել Երևանում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 3-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ նույն օրը, ժամը 18։00-ի սահմաններում Հալաբյան փողոցի 35 հասցեի մոտ՝ խաղալիքների խանութի դիմացից, գողացել են «ձյունանուշ» խաղալիքը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված գողությունը կատարել է Շինարարների փողոցի բնակիչ՝ 57-ամյա Ռաֆայել Հովհաննիսյանը։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «ձյունանուշ» խաղալիքի գողության մասին ոստիկաններին ահազանգել է խանութի տնօրեն՝ 66-ամյա Բարսեղ Լուսպարոնյանը, ով, սակայն, խանութ այցելած ոստիկաններին կատարվածի մասին հրաժարվել է հաղորդում տալուց։

Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը