Աշխարհ

04.01.2018 17:35


Մանչեսթեր Յունայթեդը բանակցություններ է վարում Մոուրինյուի հետ՝ նոր պայմանագրի շուրջ

Մանչեսթեր Յունայթեդը բանակցություններ է վարում Մոուրինյուի հետ՝ նոր պայմանագրի շուրջ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի ապագան մանկունիացիների ակումբում առաջվա պես անորոշ է:

Բրիտանական «Daily Mail»-ը հայտնում է, որ պորտուգալացին գոհ չէ ակումբի տրանսֆերային քաղաքականությունից և ամռանը ցանկանում է հեռանալ թիմից:

Իսկ «The Telegraph»-ը հայտնում է, որ ՄՅՈւ-ի ղեկավարությունը բանակցություններ է վարում Մոուրինյուի հետ նոր պայմանագրի շուրջ: ՄՅՈւ-ի ղեկավարությունը ցանկանում է 54-ամյա մասնագետի հետ երկարաժամկետ պայմանագիր կնքել:

Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2019 թվականի ամառը, բայց պայմանագրում կետ կա, որը թույլ է տալիս այն ևս մեկ մրցաշրջանով երկարաձգել:

Մոուրինյուի՝ նոր պայմանները քննարկելու ցանկությունն ընդունվել է որպես ակումբում մնալու, և ոչ թե այն լքելու ձգտում:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը