Լրահոս

04.01.2018 13:36


Սարալանջի փողոցում X5-ը բախվել է մայթի եզրաքարերին և կողաշրջվել

Սարալանջի փողոցում X5-ը բախվել է մայթի եզրաքարերին և կողաշրջվել

Հունվարի 3-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:10-ի սահմաններում Սարալանջի փողոցում BMW X5 մակնիշի 21 QQ 005 համարանիշի ավտոմեքենան բախվել է մայթի եզրաքարերին և կողաշրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը ինչպես նաև օգնել ուղղել այն: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Մանրամասներրը՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը