Աշխարհ

04.01.2018 13:16


Ադրբեջանում լեռնագնացներ են կորել

Ադրբեջանում լեռնագնացներ են կորել

Երեք երիտասարդ լեռնագնաց է անհետացել Թուֆանդաղ լեռան ստորոտին: Նրանց որոնումներն արդյունք չեն տալիս 10 օր շարունակ:

Դեկտեմբերի 23-ին Գուբայի շրջանի Խընալըգ գյուղից դեպի Ադրբեջանի հյուսիսում գտնվող Թուֆանդաղ լեռ երեք երիտասարդ լեռնագնաց է դուրս եկել և չի վերադարձել՝ Բաբուր Հուսեյնովը, Նամին Բունյադովն ու Ֆարիդա Ջաբրայիլզադեն: Մեկ օր անց նրանց հետ կապը կտրվել է:

Հաջորդ օրը որոնումներ են կազմակերպվել, որը գլխավորել է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության տեղի բաժանմունքը: Որոնումներին միացել են նաև ուղղաթիռներ, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության տարածքների ականազերծման ազգային գործակալության հատուկ սարքավորումներով զինված մասնագետները:

Որոնումները սկսվել են յուրաքանչյուր օրվա .ժամը 6:00-ից մինչև 17:00-ն: Ըստ ԱԻՆ տեղի բաժանմունքի ղեկավար, գնդապետ Շահին Միրզաևի՝ «այստեղ երբեմն 15-20 աստիճան ցուրտ է լինում. որոշ վայրերում ձյան խորությունը հասնում է 7-8մ»:

Հունվարի 2-ի երեկոյան եղանակն էլ ավելի վատթարացավ, ուժեղ ձյան և սաստիկ քամու պատճառով որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել որոնումները:

«Որոնողական խմբերը անվտանգ վայրերում վրաններ են խփել անվտանգ վայրերում սպասելու համար, մինչև ուժեղ քամին և առատ ձյունը դադարի»,-հաղորդել է որոնողական խմբի անդամ Արզու Մուսատֆաևը:

Թուֆանդաղ լեռը (4191մ) Ադրբեջանի՝ բարձրությամբ երրորդ գագաթն է: Համարվում է ամենադժվար հաղթահարելի գագաթներից մեկը, հատկապես ձմռանը: Լեռան անվանումը՝ «Թուֆանդաղ», թարգմանաբար նշանակում է «Փոթորիկլեռ»

Սոցցանցերում և որոշ կայքերում պարբերաբար քննադատություն է հնչում փրկարարականգործողության հասցեին: Հունվարի 2-ին փրկարար ջոկատի մի խումբ մասնակիցներհայտարարություն են հրապարակել, որում որոնողական աշխատանքներիկազմակերպիչներին ուղղակիորեն մեղադրել են ոչ կոմպետենտ լինելու համար:

Գնդապետ Շահին Միրզաևը կոչ է արել սոցցանցերի օգտատերերին զերծ մնալ չստուգված տեղեկատվություն տարածելուց:

«Կեղծ տեղեկատվությունը բարդացնում է աշխատանքը: Դա շփոթեցնում է մարդկանց և բացասաբար անդրադառնում կորած լեռնագնացների հարազատների վրա»,-ասել է Միրզաևը ԱՊԱ գործակալությանը:

Մի փորձառու լեռնագնաց անանունության պայմանով JAMnewsին ասել է, որ միջադեպի գլխավոր մեղքը բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությանն է, որը չարաշահում է լեռնագնացության երթուղիների թույլտվության տրամադրման իր բացառիկ իրավունքը: «Բնապահմանության նախարարությունը թույլ է տվել երեք ոչ այնքան փորձառու լեռնագնացների Թուֆան բարձրանալ: Նրանց կտրականապես չէր կարելի Թուֆան բարձրանալ ձմռանը: Այնտեղ ձնածածկը շատ վտանգավոր է, ռելիեֆն է այդպիսին»,-համարում է լեռնագնացը:

«Գիլավար» օդային և էքստրեմալ մարզաձևերի ակումբի ղեկավար Զիա Գասիմովը պնդում է, որ կորած լեռնագնացները, չնայած երիտասարդ հասակին, բավականին փորձառու լեռնագնացներ են: «Նրանք ծանոթ են ձմեռային լեռնագնացությանը: Չեմ կարծում, որ կարող էին սխալվել և ձնակույտի տակ հայտնվել»,-ասել է Գասիմովը Report գործակալությանը:

Որոնողական աշխատանքները կվերսկսվեն, երբ եղանակն հանդարտվի, վստահեցնում են ԱԻՆ շտաբում:

Աղբյուրը՝ jam-news.net

Այս խորագրի վերջին նյութերը