Շիրակի մարզի ազգաբնակչությանը մատակարարվող խմելու ջրի սակագինը բարձրացնելու առաջարկով հանդես է եկել «Շիրակ ջրմուղկոյուղի» ընկերությունը: Ջրի 1 խմ-ի արժեքը, ըստ ներկայացված հայտի, 120 դրամից դառնալու է 181 դրամ: «Շիրակ ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն խմելու ջրի թանկացումը հիմնավորում է այն հանգամանքով, որ կառույցն աշխատում է մեծ կորուստներով, ֆինանսական խնդիրներ ունեն, և միակ ելքը սակագնային փոփոխությունն է:
«120 դրամ սակագինը հաստատվել է 4 տարի առաջ, ինչն այսօրվա պայմաններում իրեն չի արդարացնում, քանի որ այս տարիների ընթացքում մյուս բոլոր ծառայությունների գները մի քանի անգամ բարձրացել են: Այս պարագայում հնարավոր չէ նորմալ շահագործում իրականացնել»,- հիմնավորում է «Շիրակ ջրմուղկոյուղի» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արշալույս Ավդալյանը:
Սակայն սովորական գյումրեցիները պատրաստ չեն ըմբռնումով մոտենալ ջրի սակագնի թանկացմանը և կարծում են, որ սա արհեստական թանկացում է:
«Նույնիսկ այդ թանկացնողին էլ ձեռք չի տալու, որովհետև ինքը չգիտի, թե ինչ է անում ժողովրդի գլխին: Գումար տվող չի լինելու. վճարունակ չեն»,- նշում է Գյումրու բնակիչ Վարազդատ Ավոյանը՝ կատակով ավելացնելով, որ շուտով գյումրեցիները կսկսեն Արփաչայում լողանալ:
Գյումրեցիներն Արփաչայում են լողանալու

Դերենիկ Մալխասյան
Գյումրի