Աշխարհ

03.01.2018 20:42


Չավուշօղլու․ Երկու մարդ է աջակցում իրանական ցույցերին՝ Նաթանյահուն և Թրամփը

Չավուշօղլու․ Երկու մարդ է աջակցում իրանական ցույցերին՝ Նաթանյահուն և Թրամփը

Անկարան հայտարարել է, թե Իրանում սկսված հակակառավարական ցույցերի ու բախումների հետևում կանգնած են Իսրայելի վարչապետն ու Միացյալ Նահանգների նախագահը:

«Երկու մարդ է աջակցում այդ ցույցերին՝ Նաթանյահուն և Թրամփը»,-ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ հավելելով, որ Անկարան դատապարտում է արտաքին ուժերի միջամտությունը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց էր ունեցել Իրանի առաջնորդի հետ՝ ընդգծելով, որ հանրահավաքների ժամանակ ցուցարարները չպետք է խախտեն օրենքները:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը