Լրահոս

03.02.2010 18:02

Ի՞նչ նախաբանի մասին է խոսքը

Ի՞նչ նախաբանի մասին է խոսքը

ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը խորհրդարանական հարցուպատասխանի ընթացքում հարց է ուղղել կառավարությանը՝ «Սոչիում ՌԴ արտգործնախարար Լավրովի՝ նախաբանի համաձայնեցման հետ կապված հայտարարությունից հետո ադրբեջանցիները պնդում են, որ բանակցությունները մոտենում են ավարտին. արդյոք դա համապատասխանո՞ւմ է ճշմարտությանը»։

-Իհարկե ոչ,-տեղից արձագանքել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ապա հարցին պատասխանելու համար ամբիոն հրավիրել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին.

-Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Ս. Լավրովի հայտարարությունն այն մասին, որ ընդհանուր ըմբռնում կա նախաբանի վերաբերյալ, չեմ կարծում, որ որևէ մեկին հնարավորություն է տալիս եզրակացության գալ, որ արդեն ավարտին ենք մոտենում,-հայտարարել է ՀՀ արտգործնախարարը։

-Ի՞նչ նախաբանի մասին է խոսքը,-հարցրել է Հ. Բիշարյանը։

-Եթե, իհարկե, կողմերի միջև պայմանավորվածություն լիներ հրապարակել նախաբանի մանրամասները, ապա դա կարվեր։ Բայց ես կարող եմ ասել, որ այդ նախաբանը համահունչ է, օրինակ, Աթենքում կայացած 56 անդամ երկրների արտգործնախարարների հայտարարությանը, որտեղ առաջին անգամ ամրագրվեց նաև ինքնորոշման իրավունքը,-պատասխանել է Է. Նալբանդյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։