Լրահոս

03.01.2018 12:25


Ծեծկռտուք «Վենետիկյան պալատ»-ում. կասկածյալների մեջ են ռեստորանի սեփականատիրոջ որդին ու անվտանգության աշխատակիցը

Ծեծկռտուք «Վենետիկյան պալատ»-ում. կասկածյալների մեջ են ռեստորանի սեփականատիրոջ որդին ու անվտանգության աշխատակիցը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 1-ին Երևանի Մյասնիկյան պողոտայի 38/4 հասցեի՝ «Վենետիկյան պալատ» ռեստորանային համալիրի բակում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 04։00-ի սահմաններում նշված ռեստորանի բակում վիճաբանություն է տեղի ունեցել Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 4-րդ փողոցի բնակիչ՝ 25-ամյա Արման Աբելյանի և Երևան քաղաքի Սայաթ Նովայի պողոտայի 13 շենքի բնակիչ՝ 20-ամյա Արման Աբովյանի և ոմն Հայկի միջև։ Ծեծկռտուքի հետևանքով Ա. Աբելյանը մարմնի տարբեր մասերին վնասվածքներ է ստացել։ Ոստիկանները պարզել են, որ Ա. Աբովյանը նշված ռեստորանային համալիրի սեփականատիրոջ որդին է, իսկ ոմն Հայկը, ըստ տեղեկությունների, նշված ռեստորանում աշխատում է որպես անվտանգության աշխատակից։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ ոմն Հայկի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սեփականատիրոջ տղան տեղափոխվել է ոստիկանություն, այնուհետև ստորագրությամբ բաց է թողնվել։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը