Թրամփը Կիմ Չեն Ընին․ «Ես էլ կոճակ ունեմ, բայց իմն ավելի մեծ է»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի այն հայտարարությանը, որ ատոմային կոճակը միշտ իր աշխատանքային սեղանին է և կսեղմի այն, եթե ԱՄՆ-ն սպառնա իր երկրին։
«Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, թե ատոմային կոճակը միշտ իր սեղանին է։ Խնդրեմ, նրա սովահար և հյուծված վարչակազմից որևէ մեկը կարող է նրան տեղեկացնել, որ ես էլ ատոմային կոճակ ունեմ, բայց այն ավելի մեծ է ու ավելի հզոր, քան նրանը։ Եվ իմ կոճակն աշխատում է»,- գրել է Թրամփն իր Twitter-ում։
Հունվարի 1-ի ամանորյա ուղերձում Կիմ Չեն Ընը նախազգուշացրել էր, որ պատրաստ է պահում միջուկային հրթիռների մեկնարկի կոճակը։ Նա նաև ընդգծել էր, որ չի սպառնում, ուղղակի տեղյակ է պահում, նաև համոզմունք հայտնում, որ ԱՄՆ-ին չի հաջողվի պատերազմով գնալ Հյուսիսային Կորեայի դեմ։

7or.am